Մենք լրագրողների խմբով մասնակցեցինք Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Դիջիտեք 2011-ին: Գնացել էինք այն նպատակով, որ ներկայացնենք մեր դպրոցը:
Մենք շրջեցինք տաղավարներով և հարցազրույցներ վերցրեցինք:
Մեզ ամենաշատը դուր եկավ ռոբոտ շնիկը, որն անընդհատ մեզ հետևում էր: Նաև հանդիպեցինք ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Մենք տեսանք մի ռոբոտ, որը ճիշտ կարողանում էր կողմնորոշվել գույների մեջ: Լավն էին նաև համակարգչային խաղերը, որտեղ կարծես դու լինես խաղի հերոսը: Օդում կախված էին մեծ փուչիկներ, որոնց վրա գրված էին տարբեր ընկերությունների անուններ, իսկ ամենամեծը Microsoft ընկերության փուչիկն էր: Մեզ դուր եկավ Ucom-ի տաղավարը, որտեղ հատակին դրված էին բարձրախոսներ և ուրիշ թվային միջոցներ, որոնք ծածկված էին ապակիով:
Մենք դիջիտեքային տրամադրությամբ վերադարձանք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: