• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

2-4 տարեկանների մանկավարժական աշխատողների լաբորատորիա

Նկարագրություն: 
Նոյեմբերի 9-ին քոլեջում կրթահամալիրի դաստիարակների սեմինար պարապմունքն էր՝ Նաիրա Նիկողոսյանի համակարգմամբ։ Սեմինարի առաջին մասում դաստիարակները տեղում պատրաստեցին խաղ-արահետ, փորձարկեցին՝ իրենց խմբասենյակներում նմանատիպ արահետներ անելու նպատակով, երկրորդ մասն անդրադարձ էր «Բարի լույս» ընտանեկան նախագծին. դիտեցին նյութեր, խոսեցին դրա զարգացման մասին։ Ավարտին՝ ավանդական դարձած գլուխկոնծին, բայց այս անգամ ճիշտ տարբերակով, ինչը ոչ բոլորի մոտ էր հաջողվում։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ դաստիարակներից մեկը հավաքի նշված նախագծի նյութերը, դրանց վերաբերյալ վե;րլուծություն ներկայացնի։ Տեսանյութը՝ Շողիկ Սահակյանի
Youtube: