• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մենք Դիջիտեք 2011-ում

Մենք  լրագրողների  խմբով  մասնակցեցինք  Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային  համալիրում անցկացվող Դիջիտեք 2011-ին: Գնացել  էինք  այն  նպատակով, որ ներկայացնենք  մեր դպրոցը:
Մենք շրջեցինք տաղավարներով և հարցազրույցներ վերցրեցինք:

Մեզ ամենաշատը դուր եկավ ռոբոտ շնիկը, որն անընդհատ մեզ հետևում  էր: Նաև հանդիպեցինք ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Մենք տեսանք մի  ռոբոտ,  որը ճիշտ կարողանում  էր  կողմնորոշվել  գույների  մեջ: Լավն էին նաև համակարգչային  խաղերը,  որտեղ կարծես  դու լինես խաղի  հերոսը: Օդում կախված էին մեծ փուչիկներ, որոնց վրա գրված էին տարբեր ընկերությունների անուններ, իսկ ամենամեծը Microsoft ընկերության փուչիկն էր: Մեզ  դուր  եկավ Ucom-ի  տաղավարը, որտեղ  հատակին դրված  էին  բարձրախոսներ և  ուրիշ  թվային  միջոցներ,  որոնք  ծածկված  էին  ապակիով:

Մենք  դիջիտեքային  տրամադրությամբ  վերադարձանք «Մխիթար  Սեբաստացի»  կրթահամալիր: