Հիմա նրանց համար, ովքեր սիրում են նկարել: Շատ պստիկներին՝ Tuxpaint: Այս ծրագիրը ձեզ թույլ կտա և՛ նկարել, և՛ ներկել արդեն պատրաստի գծանկարները, կատարել տարբեր նկարչական կախարդանքներ, օգտվել բազմաթիվ պատրաստի կնիքներից (կենդանիներ, գլխարկներ, մրգեր և այլն), ձեր գործողություններն էլ կուղեկցվեն զվարճալի ձայներով: