• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պստիկ նկարիչներին

Հիմա նրանց համար, ովքեր սիրում են նկարել: Շատ պստիկներին՝ Tuxpaint: Այս ծրագիրը ձեզ թույլ կտա և՛ նկարել, և՛ ներկել արդեն պատրաստի գծանկարները, կատարել տարբեր նկարչական կախարդանքներ, օգտվել բազմաթիվ պատրաստի կնիքներից (կենդանիներ, գլխարկներ, մրգեր և այլն), ձեր գործողություններն էլ կուղեկցվեն զվարճալի ձայներով:
Մի քիչ ավելի մեծերին, որպես Microsoft Paint-ի ավելի մեծ հնարավորություններով փոխարինիչ՝ Wizardbrush-ը: Այս ծրագրում բացի paint-ի ստանդարտ գործիքներից կան գործիքներ և հնարավորություններ, որոնք կան մեծերի այդքան սիրած Adobe Photoshop-ում, ինչպիսին են շերտերը, կլոնավորման գործիքը և այլն, մի խոսքով պստիկների Photoshop: Հա, մեկ էլ wizardbrush-ում նկարելիս ձեր գործիքներից գալիս են իսկական գործիքների ձայները:

Ծրագրերը տեղադրել եմ այ այստեղ:
Նկարեք ու խզբզեք ինչքան սրտներդ ուզի, թող ձեր համակարգիչներում, նոթբուքներում ու նեթբուքներում լինեն լիքը արևներ:

Այսօր էլ այսքանը, ցտեսություն:

Միշտ կրթահամալիրի Արեգ