• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ֆիզիկական կուլտուրայի հայկական համալսարանի սովորողների փորձառությունը կրթահամալիրում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Ֆիզիկական կուլտուրայի հայկական համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն 3-րդ կուրսի մի խումբ ուսանողներ կրթահամալիրի կրտսեր, միջին և ավագ դպրոցներում կանցնեն մանկավարժական փորձառություն, որի ընթացքում կծանոթանան կրթահամալիրում իրականացվող  ծրագրերին, կաշխատեն նաև կրթության հատուկ կարիքներով սովորողների հետ:

Այսօր առաջին հանդիպումն էր: Քննարկեցինք փորձառության կազմակերպմանը վերաբերող հարցեր, որին մասնակցեցին փորձառության ղեկավար Անժելա Գաբրիելյանը և 3-րդ կուրսի ուսանողները, կրթահամալիրի Մանկավարժության կենտրոնի ղեկավար Նառա Նիկողոսյանը, Մարզական-առողջարարական ամբիոնի ղեկավար Վահան Ասատրյանը և Ներառական ուսուցման ծրագրի համակարգող Լուսինե Ալեքսանյանը: