• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Քամին, նոթբուքն ու մենք

Նախ սկսեմ նրանից, որ ես ավագ դպրոցի 11-4 դասարանի Արմինեն եմ: Իհարկե, ես կարող եմ շատ պատմել իմ և մեր կրթահամալիրի մասին և ինձ հետաքրքրում է` ինչ են մտածում մարդիկ, ովքեր ծանոթ չեն մեզ: Այսօր ընկեր Արևիկի գլխավարությամբ գնացել էինք «Սիրո զբոսայգի » ներկայացնելու «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագիրը: Մոտենում էինք տարբեր մարդկանց, ներկայացնում մեր ծրագիրը, ծանոթացնում կրթահամալիրի հնարավորությունները: Շատերը մեծ սիրով և հետաքրքրությամբ լսում էին մեզ. չէ՞ որ դրանից է կախված նրանց երեխաների ապագան: Հուսով եմ` դա լոկ հետաքրքրություն չէր, և ծնողներն անպայման իրենց երեխաների հետ կայցելեն կրթահամալիր:

Ամեն ինչ դեռ առջևում է...