Ապրիլի 21-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում էր «ՍարվիաԹեք» ընկերության աշխատանքային խումբը: Նախաձեռնությունը կրթահամալիրի ծնող Արևիկ Թութխալյանինն էր: Այցելության նպատակն էր ներկայացնել ժամանակակից նախագծային ծրագրամիջոցների կիրառումը կրթական գործընթացում և դրանց պահանջարկը աշխատաշուկայում, ինչպես նաև քննարկել ծրագրամիջոցների հնարավոր ներդրումը կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրում: Ավելին՝ բլոգում: