• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանդիպում մեդիակենտրոնում

Հուլիսի 25-ին` ժամը 15:00, Մեդիակենտրոնում տեղի ունեցավ հերթական գործնական հանդիպումը: Հյուրը «Օրանժ» հիմնադրամի գլխավոր քարտուղար Նազարեթ Սեֆերյանն էր:

Կրթահամալիրի տնօրենը ներկայացրեց կրթահամալիրում իրականացվող մեդիահանրակրթության խնդիրները, որոնց լուծմանը կարող է աջակցել հիմնադրամը, ակնկալվող աջակցությունը ծրագրին: Պարոն Սեֆերյանը խոստացավ կարճ ժամանակում դրանք քննարկել հիմնադրամի ղեկավարության հետ: Հերթական համագործակցությունն սկսված է: