• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պատասխանում եմ Նելլի Հարությունյանի կազմած առաջադրանքին

 

Կենսագրություններ

Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում`հոգեւորականի ընտանիքում։Նախնական կրթությունը ստացել էհայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումըԹիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանրիրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւսկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում:    

Հովհաննես Թումանյան

Ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ նրա ծննդյան վայրը գիտնականների ևբանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղնշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում:  

Եղիշե Չարենց

Հայ գրականության դժվար պատմության մեջ քչերին է վիճակվել այնպիսի մեծ կյանք, ինչպիսին վիճակվեց նրան: 1875 թվականի հոկտեմբերի 30 և 1957 թվականի հոկտեմբերի 17,— նրա ծննդյան և մահվան այստարեթվերի մեջ ընկած է գրեթե 82 տարի, որ ամփոփում է հիրավի մեծահարուստ կյանք, պատկառելի ոչմիայն ժամանակային ընդգրկմամաբ, այլև ներքին վիթխարի և խորապես դրամատիկ։

Ավետիք Իսահակյան 

Ամբողջ կյանքում նրա համար անմոռաց մնացին գյումրեցի Թադևոսի (հոր) և կարսեցի Աստղիկի (մոր) հետկապված տպավորությունները։ Թադևոսն Ախուրյանի ափին մի հին ու խարխուլ տնակ ուներ, ուր անց էրկացնում աշխատավոր գյուղացու իր կյանքը, գոհություն հայտնելով աստծուն և՛ տվածի, և չտվածի համար:

Հովհաննես Շիրազ

Ծնվել է 1885թ հունվարի 28ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։1897թ նա   մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագաբանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։

Վահան Տերյան

Բանաստեղծություններ 

Հովհաննես Շիրազ

Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել՝ 

Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին,  
Արև աչքերի լույսն է նա թափել՝  
Լուսնյակ դառնալով՝ որդոց օրոցքին... 
 
Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ,  
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,  
Ախ, մայր երգելուց ինչպե՞ս կշտանամ,  
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս։

Հովհաննես Շիրազ

 Մայրս

Մեր հույսի դուրն է մայրս, 

Մեր տան մատուռն է մայրս,  
Մեր օրորոցն է մայրս,

Մեր տան  ամրոցն է մայրս  
Մեր հերն ու մերն է մայրս,  
Մեր ճորտն ու տերն է մայրս,  
Մեր տան անտունն է մայրս,  
Մեր արծվաբունն է մայրս,

Մեր տան ծառան է մայրս,  

Մեր տան արքան է մայրս,  
Մեր տան անճարն է մայրս,  
Մեր դեղ ու ճարն է մայրս,  
Մեր տան աղբյուրն է մայրս,  
Մեր ծարավ քույրն է մայրս,  
Մեր տան անքունն է մայրս,  
Մեր անուշ քունն է մայրս,  
Մեր տան ճրագն է մայրս,  
Մեր արեգակն է մայրս:  
Մայրս, մեր հացն է մայրս,  
Մեր տան աստվածն է մայրս:

 
Ավետիք Իսահակյան

Սիրեցի, Յարս տարան

Սիրեցի, յարս տարան. 
Յարա տըվին ու տարան 
— Էս ի՞նչ զուլում աշխարհ է, 
Սիրտըս պոկեցին, տարան:

Ցավըս խորն է, ճար չըկա, 
Ճար չըկա, ճար անող չըկա, 
— Էս ի՞նչ զուլում աշխարհ է, 
Սրտացավ ընկեր չըկա:

Լա՛վ օրերս գնացի՛ն, 
Ափսո՛ս ասին, գնացի՛ն. 
— Էս ի՞նչ զուլում աշխարհ է, 
Սև դարդերս մնացին...

Եղիշե Չարենց

Երազ տեսա. Սայաթ -Նովեն մոտս էկավ սազը ձեռին,  
Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,  
Նստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին,  
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին: 
 
Ու էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի, ատլաս ու խաս,  
Երազիս մեջ գոզալն էկավ՝ ինքն էլ վառման քաղցր երազ.  
Նազանք արավ, Սայաթ -Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ,  
Կանգնեց-մնաց՝ դեմքից քաշած օսկեկարած խասը ձեռին:  
Նայե՜ց-նայեց Սայաթ -Նովեն, ամպի նման տխուր մնաց.  
Ասավ՝ Չարե՛նց, էս գոզալից սրտիս մե հին մրմուռ մնաց.  
Սիրտս վառվեց, մոխիր դարձավ՝ ինքը կրակ ու հուր մնաց,-  
Դո՛ւ էլ նրա գովքը արա, որ գա՝ օսկե մազը ձեռին:  
Էսպես ասավ Սայաթ -Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր,  
նաց նորից տխուր ու լուռ՝ սիրտը հազար մուրազ ու սեր.  
Երազն անցավ - դո՛ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե,  
Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց՝ Սայաթ -Նովի սազը ձեռին:

Եղիշե Չարենց

Էլի գարուն կգա

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,  
Սիրեկանը էլի յարին կմնա:  
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,  
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա: 
 
Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,  
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,  
Ինչ որ ե՛ս չեմ ասե - նա՛ կասե վաղը.  
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:  
Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,  
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,  
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը -  
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:  
Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,  
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.  
ոզալը լաց կըլի, կընկնի արցունքը -  
երեզմանիս մարմար քարին կմնա: