• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթական շքերթ 2022

Շքերթի համակարգող՝ Լիսիցյան ծեսերի կենտրոն:
Կազմակերպիչներ՝ ծրագրի ղեկավարներ, երաժիշտ-դասավանդողներ, դասվարներ:
Մասնակիցներ՝ կրտսեր դպրոց-պարտեզների 6 տարեկաններ, ծնողներ, բարեկամներ, դասավադողներ:

 

 

 

Օրակարգ

9:00-9:15՝ տոնական ընդհանուր պարապմունք կրթահամալիրի կրտսեր դպրոցներում

9:30-ից՝ 6 տարեկանների շքերթային քայլք Մայր դպրոց

Քայլքի քարտեզը՝

  • Արևելյան դպրոց-պարտեզից՝ կրթական պարտեզի լանջով, Սարալանջ-Սասնալանջով քայլք դեպի Մայր դպրոց.
  • Հյուսիսային դպրոց-պարտեզից՝ կրթական պարտեզի լանջով, Սարալանջ-Սասնալանջով քայլք դեպի Մայր դպրոց
  • Արևմտյան դպրոց-պարտեզից՝ կրթական պարտեզի լանջով, Բախշյանի այգով, վերգետնյա անցումով քայլերթ դեպի Մայր դպրոց
  • Հարավային դպրոց--պարտեզից՝ կրթական պարտեզի լանջերով քայլերթ դեպի Մայր դպրոց

10:00՝ կրթական շքերթ Մարմարյա սրահում

Ծրագիր

  1. Կրթահամալիրի հիմնը` «Անդաստան»
  2. Տոնական նվեր-ծափեր
  3. Ընթերցանական բզզոցներ. Ա. Խնկոյան՝ «Մեղու»
  4. Մասնակից սովորողների տոնական երգողջույնի շարք
  5. Կարդում ենք Ա. Խնկոյան՝ «Աքաղաղն ու կտուրը»
  6. Դասվարների շքերթ-ներկայացում. միասնական պար «Բուլուլ»
  7. Գութան 2022-ին ընդառաջ ազգային պարերգի ուսուցում շքերթական ծնողներին. «Հովն ընկավ»
  8. Միասնապար՝ «Թամզարա»

10:30՝ պաղպաղակի հյուրասիրություն

11:00`քայլք դպրոց-պարտեզներ, լող բացօթյա լողավազանում

 

Անօդաչու սարքով տեսագրումը՝ Սմբատ Պետրոսյանի:
Օրվա կադրերը՝ Արմինե Թոփչյանի: