• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շաբաթօրյակն արևմուտքում

Հանրապետությունով մեկ ապրիլի վերջին շաբաթ օրը հայտարարված էր մաքրության, ծառատունկի օր։ Արևմտյան դպրոցն իր ծնողական, ուսուցչական համայնքով միացավ շաբաթօրյակին, որն ամփոփեցինք փոքր հյուրասիրությամբ և պարերով։ Շաբաթօրյակի արդյունքում մաքրեցինք մեր դպրոցի ներսն ու դուրսը։ Տնկեցինք 200 չափ ծաղիկների սածիլներ, մի քանի թփեր։ Տնկեցինք նաև 12 խնձորենու տնկի։

Բոլորը ոգևորված էին իրենց աշխատանքով․ առջևում ավելի բարդ աշխատանք է սպասում․ տնկիների, ծաղիկների խնամքը, որպեսզի գալիք շոգերին դիմանան և ապահով հասնեն մինչև աշուն։

Օրվա աշխատանքների լուսաբանմանը կարող եք հետևել Աննա Վարոսյանի բլոգում։