• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոց-պարտեզում աշխատող դասվարը

Ներկայացվող պահանջները

  • ունի բարձրագույն կրթություն.
  • համակարգիչը, համացանցը կիրառում է ամենօրյա աշխատանքում, վարում է իր ուսումնական բլոգը, կազմակերպում է ուսուցում ուսումնական բլոգներով.
  • գիտի առնվազն մեկ օտար լեզու, որը կարող է օգտագործել մասնագիտական խնդիրների լուծման համար.
  • մասնակցում է դասվարների լաբորատորիայի աշխատանքներին, մասնագիտական զարգացման նախագծերին, Բլեյան բաց ցանցի, հանրապետության այլ դպրոցներում աշխատող դասվարների վերապատրաստումների կազմակերպմանը.
  • կարողանում է.
    • կազմել դասարանի գործունեության «Իմացումի հրճվանք» ծրագիրը,
    • սովորողների ամենօրյա գործունեության կազմակերպման համար օգտվել առաջադեմ մանկավարժության ստեղծած «ինվարիանտներից».
    • ստեղծել ուսումնական նյութեր, այդ թվում՝ նաև անհատական ուսուցման, հեռավար ուսուցման, առարկայական ֆլեշմոբների, տնային աշխատանքի համար,
    • կազմակերպել սովորողների ամենօրյա՝ ինքնասպասարկման, շրջակա միջավայրի խնամքի աշխատանքները,
    • զբաղվել մարզական գործունեությամբ՝ հեծանիվ վարել, լողալ, վազել, բարձունք հաղթահարել, կազմակերպել սովորողների մարզական ամենօրյա գործունեությունը.
    • զբաղվել իր երաժշտական հմտությունների զարգացմամբ՝ երգել-պարել, վարել սովորողների երգի-պարի ամենօրյա պարապմունքներ.
    • շախմատ խաղալ, վարել սովորողների՝ շախմատի, սեղանի խաղերի յուրացման գործունեությունը.
    • զբաղվել կերպարվեստի-տեխնոլոգիական հմտությունների զարգացմամբ, վարել սովորողների՝ տեխնոլոգիական հմտությունների յուրացման աշխատանքները.
    • կազմել և սովորողների հետ իրականացնել ուսումնական նախագծեր, այդ թվում՝ ընտանեկան.
    • ճամփորդել սովորողների հետ.
    • կազմակերպել ուսումնական ճամբարներ: