• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամառային առաջադրանք Top – 10

Քայլ առաջին: Odnoklassniki եւ Facebook սոցիալական կայքերում «Կարգավիճակ» (статус) բաժնից գտեք տեղադրված տողերը, խոսքերը, մեջբերումները, որոնք ամենաշատն են ձեզ դուր եկել եւ կազմեք թեժ տասնյակ՝ դրանք խմբավորելով ըստ նշված թեմաների.

  1. Հումորային
  2. Փիլիսոփայական
  3. Հոգեբանական
  4. Իմաստալից
  5. Անիմաստ
  6. Անհեթեթ
  7. Էմոցիոնալ
  8. Ռոմանտիկ
  9. Սուռեալիստական
  10. Վերամբարձ
  11. Խրատական
  12. Խոհական

Կարող եք նոր վերնագիր ավելացնել ու ըստ այդմ խմբավորել ու առաջարկել ձեր Top – 10-ը: Դրանք կազմելով՝ ուղարկեք, որպեսզի տեղադրվեն մեր կայքում:

Քայլ երկրորդ: Ձեր կազմած Top – 10-ը փորձեք դարձնել պատմություն, որը նույնպես կտեղադրվի կայքում:

Քայլ երրորդ: Ձեր կազմած պատմությունը դարձրեք կամ ֆոտոպատմություն, կամ ֆիլմ: Իհարկե, դրանք նույնպես կտեղադրվեն կայքում:

Պատասխանները կարող եք ուղարկել [email protected]  հասցեով կամ ինձ`[email protected] հասցեով:

Սիրով՝ Լուսինե Մանուկյան