• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վասակ Դարբինյանի «Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքի շնորհանդես

Ուրբաթ՝ մարտի 29-ին, ժամը 18.00 «ԴաբլԹրի Բայ Հիլթըն» հյուրանոցի «Պերուջի» սրահում «Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքի շնորհանդեսն է: Գրքի հեղինակը Վասակ Դարբինյանն է, որի զրուցակիցները պատմում են մեր ժամանակների ամենաերևելի անհատականություններից մեկի՝ գրող, քաղաքական և պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մասին: Գրքի գլխավոր հերոսի շուրջ հյուսված պատմությունները, նրա կերպարի բացահայտումները յուրօրինակ միջոց են՝ ներկայացնելու վերջին տասնամյակների հայ իրականությունը, Հայաստանի գրական ու քաղաքական մթնոլորտը, երկու հասարակարգերի բախումը և որպես այդ բախման հետևանք՝ բարոյական և հոգեբանական ավերածությունները, հնարավոր ու անհնար բոլոր աղետները հաղթահարելու նպատակասլացությունը, այս ամենն իր ճակատագիրը համարող անհատի կյանքը՝ անսպասելի ու աներևակայելի շրջադարձերով:

«Մագաղաթ» հրատարակչությունը և գրքի հեղինակը հրավիրում են հանդիպման Վանոյի հետ և առանց Վանոյի: Ուրբաթ, մարտի 29-ին, ժամը 18.00-ին: Մուտքն ազատ է:

Շնորհանդեսի ավարտից հետո ընթերցողները հնարավորություն կունենան գիրքը ձեռք բերելու զեղչված գնով` 8000 ՀՀ դրամ:

Նյութի աղբյուրը։