«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Օտար լեզուների դասավանդողների սեմինարն է լուսաբանում Իրինա Ապոյանը, ամբողջականը՝ բլոգում․
Դեկտեմբերի 24-ին ավագ դպրոցի ընթերցասրահում շատ հետաքրքիր, արդյանունավետ և աշխույժ աշխատանքային սեմինար ունեցանք: Սեմինարավարը Յուրա Գանջալյանն էր, մասնակիցները՝ օտար լեզվի մասնագետները, աշխատանքային լեզուն՝ անգլերենը, թեման ՝ լեզվական խաղերը: Բոլորս մի պահ մեզ սովորողների դերում պատկերացրինք և տրվեցինք խաղերի. չէ որ օտար լեզվի դասապրոցեսն էլ ավելի հետաքրքիր դարձնելու ամենաարդյունավետ հնարքներից մեկն էլ լեզվական խաղերն են: