• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Ընդունելության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
05.11.2018թ.

«Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն» նախագծային ուսուցման ստուգատեսին, մարզական խաղերին մասնակցելու նպատակով Վայոց ձորի մարզի Արտաբույնքի միջնակարգ դպրոցի աղջիկների ֆուտբոլի թիմի 17 հոգիանոց խումբը (հավելված 1) 2018թ. նոյեմբերի 8-9-ը հյուրընկալվում է կրթահամալիրում։ Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության համակարգող ճանաչել Լուսինե Բուշին, պատասխանատու՝ Նառա Հարությունյանին, Գոհար Եղոյանին, Շուշան Փաշինյանին.
  2. ընդունել ի գիտություն պատասխանատուների ներկայացրած ընդունելության նախագիծը (հավելված 2).
  3. մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Արևմտյան կացարանում. պատասխանատու՝ Ռիմա Երեմյան․
  4. սնունդը` ճաշը՝ յուրաքանչյուրին 500-ական դրամի չափով, կազմակերպել Մայր դպրոցում, նախաճաշ և ընթրիք՝ յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, կազմակերպել Արևմտյան դպրոց-պարտեզի խոհանոցում․
  5. հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր պատասխանատուներին։

  Կրթահամալիրի տնօրեն`                   Ա. Բլեյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Թադևոսյան Նանե
  2. Սահակյան Իզա
  3. Մկրտչյան Սյուզաննա
  4. Մանուկյան Արմենուհի
  5. Վարդանյան Ռուզաննա
  6. Վարդանյան Լուիզա
  7. Հովսեփյան Գոհարիկ
  8. Թադևոսյան Էնրիկե
  9. Ներսիսյան Գառնիկ
  10. Աբրահամյան Լևոն
  11. Աբրահամյան Նաիրի
  12. Թադևոսյան Մակեդոն
  13. Բայաթյան Շնավոն
  14. Գալստյան Ժորա
  15. Հովսեփյան Մարինա
  16. Թադևոսյան Ագապի - ուսուցիչ
  17. Հովսեփյան Լուսինե - ծնող