• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Քանդել են պատերը, որ հնարավորինս հեշտ տեղաշարժվեն կրթահամալիրի սաները, սակայն դրա պատճառով դատարանների դռներն են ընկել (ֆոտոշարք)

Հոկտեմբերի 19-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այցելեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիր։ Այցի նպատակն էր երեխաների իրավունքների պաշտպանության՝ առավելապես ազատ տեղաշարժման իրավունքի և դրա խախտումների խնդրի վերհանումն ու քննարկումը։ Մարդու իրավունքների պաշտպանը և կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը շրջայց կատարեցին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Աշոտ Բլեյանը ծանոթացրեց ուսման պայմաններին և կրթահամալիրի խնդիրներին։ Նա նշեց, որ իրենք ունեն միկրոավտոբուսներ, որոնք կարողանում են ապահովել 560 երեխաների տեղաշարժը, սակայն հաշմանդամություն ունեցող սաների համար հատուկ ավտոբուսներ չկան․ «Մենք ունենք լուրջ մշակումներ և ցանկանում ենք ձեր մանդատով դուք աջակցեք, որ առաջին անգամ Երևանում ներդրվի հատուկ ավտոբուսների մշակույթը»,-ասաց Սեբաստացի կրթահամալիրի տնօրենը։ Բլեյանը նշեց նաև, որ իրենք հանել են կրթահամալիրի տարածքում առկա ցանկապատերը, քանդել աննպատակ պատերը, որպեսզի հնարավորինս հեշտ և ազատ տեղաշարժվեն սաները, սակայն դրա պատճառով դատարանների դռներն են ընկել։ Ամփոփելով հանդիպումը Արման Թաթոյանն ասաց, որ ինքը հանձնառություն է ստանձնում, որպես քաղաքացի և մարդու իրավունքների պաշտպան, անել ամեն ինչ ներկայացված խնդիրները լուծելու համար, ապա ավելացրեց․ «Ես շատ երկրներում եմ եղել և հաշվի առնելով մեր երկրի ֆինանսատնտեսական վիճակը, կարծում եմ, որ շատ մեծ գործ եք արել պարոն Բլեյան․ Ձեր վերաբերմունքը երեխաների և աշխատողների հանդեպ պետք է վարակիչ լինի բոլորի համար»։ Հանդիպման ավարտին ՄԻՊ-ը պատասխանեց Սեբաստացի կրթահամալիրի սաների հարցերին։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ` aravot.am կայքում։