• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Կեցցե'ս, ամառային դպրոց»- առավոտյան ուրախ տողան

Ուրբաթ օրը` ժամը 10-ին, Մարմարյա սրահում տեղի ունեցավ ճամբարի պաշտոնական փակումը: Կրթահամալիր էին ժամանել շատ սպասված հյուրեր` Փաշինյանների և Հացպանյանների ընտանիքները: Միջոցառմանը մասնակցում էին կրթահամալիրի բոլոր յոթ դպրոցների սաները: Մարմարյա սրահը ցնծում էր գույնզգույն փուչիկներից, ժապավեններից, սահող չմուշկներից, պարող ու երգող երեխաներից: Միջոցառման սկզբում հյուրերը հրավիրվեցին Մարմարյա սրահի կենտրոն և նրանց ծաղիկներ նվիրեցին: Այնուհետև հնչեց կրթահամալիրի հիմնը` Անդաստանը, որին էլ հաջորդեց Տերունական աղոթքը: Հետո աշխույժ երգեցին և ուրախ շուրջպար բռնեցին և նույնիսկ մարմնամարզությունը չմոռացան: Ցուցադրվեց կրթահամալիրին նվիրված մի տեսանյութ: Այն դիտելուց հետո օրվա հոբելյարներին  շնորհավորեց տիար Բլեյանը և Գեղարվեստի դպրոցի դերասանների խումբը «Փուչիկներ» թատերական համարով ուրախացրեց բոլորիս:

Մի խոսքով, ամեն ինչ շատ տրամադրող և հիանալի էր, բայց ամեն ինչ դեռ առջևում է` լողավազան, հեծանվաշքերթ, պաղպաղակ, փուչիկներ...