• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եվս մեկ այց

Բ4 Դպրոց-պարտեզ Յաննա Աբովյան և Լուսինե Գափլանյան

Այսօր մեզ բախտ վիճակվեց այցելել ևս մեկ այլ մոլորակ`136 դպրոց, որտեղ թե′ տնօրենի, թե′ աշխատակազմի կողմից մեզ սպասվում էր ջերմ վերաբերմունք:

Մինչ սպասում էինք աշակերտներին, ծանոթացանք դպրոցի պատմությանը: Իմացանք, որ դպրոցը 1999-2001թթ. չի գործել այրվելու պատճառով: Դպրոցը վերանորոգվել է Տեր և Տիկին Լևոն և Բելլա Ահարոնյանների կողմից: 2001թ.-ից դպրոցը գործում է մինչ այսօր:

Մեզ համար անակնկալ էր նաև այն, որ դպրոցին կից գոյություն ուներ մի մանկական մոլորակ` մանկապարտեզ: Հետաքրքրությունից դրդված` հյուր գնացինք այնտեղ: Այնտեղից ջերմ-ջերմ բարևներ բերեցինք տիար Բլեյանին: