• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Զավեն Խաչիկյանի վարպետաց դասը կրթահամալիրում

Այս հինգշաբթի՝ նոյեմբերի 24-ին, ժամը 12.00, Գեղարվեստի Կենտրոնի ցուցասրահում տեղի կունենա հայտնի լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի վարպետության դասը: Նա կխոսի վավերագրական լուսանկարչության մասին՝ մանրամասն անրադառնալով իր վերջին «ՍԵՎ ՍՊԻՏԱԿ ԵՌԱԳՈՒՅՆ» խորագրով ցուցահանդեսի և գրքի լուսանկարներին:

Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը ծնվել է 1955-ին՝ Մեղրիում: 1972-ին Երևանում ավարտել է դպրոցը, իսկ1977-ին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, 1979-1981թթ սովորել ասպիրանտուրայում: 1982-ին որոշել է կտրուկ փոխել մասնագիտությունը և զբաղվել կինո-ֆոտո փաստագրումով, համագործակցել տեղական երիտասարդական թերթերի հետ: լուսանկարչի իրականացրած նախագծերն են ու ցուցահանդեսներն են՝ «Անցումային կյանք 1983-87», «88-ի Եռագույնը», «Պատերազմ և դադար», «Բնանկար, թե դիմանկար»,«Լանդշաֆտ՝ վերնագրված բազնաչափ տարածք»: Լուսաբանել է 1988-ին սկիզբ առած շարժումը, դրան նախորդող ու հաջորդող իրադարձությունները, մի քանի անգամ եղել պատերազմի դաշտում՝ որպես ֆոտոլրագրող: 

Շարժումը լուսանկարչի աչքերում...