• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Համալսարականների և սեբաստացիների համատեղ աշխատանքն ամփոփվեց վկայագրերով

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում՝ ամիսներ առաջ մեր համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, փոխդեկան Արմեն Շատվորյանը, մի խումբ դասախոսներ և ուսանողներ հյուրընկալվեցին սեբաստացիներին և կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին.....

Շարունակւթյունը՝  համալսարանի կայքում։ 

Կարծիք

Մարդաշատ էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նիստերի դահլիճը: Այստեղ էին համալսարանի երրորդ կուրսի ուսանողներ, դասախոսներ, ամբիոնների վարիչներ: Ելույթ ունեցողները մեծ գոհունակությամբ նշեցին մեր կրթահամալիրի և ճարտարապետության ֆակուլտետի համատեղ նախագծի իրականացումը: Արտակարգ ոգևորող տպավորություն գործեց տիար Բլեյանի խոսքը, որի հիմքում մեր բնակավայրի, քաղաքի ու թաղի նկատմամբ գործնական սերն է, որով պետք է ապրեն ու աշխատեն ուսանող ճարտարապետները: Ֆակուլտետի դասախոսները երևի առաջին անգամ հաճույքով լսեցին իրենց ուղղված քննադատությունը՝ հերիք է միայն թղթերի վրա աշխատել և մտածել, որ հետագայում ուսանողները կդառնան լավ ճարտարապետներ. դուրս եկեք իրական աշխարհ, իրական միջավայր ու սկսեք արարելով սովորել: Մեր անխնամ Բանգլադեշը ձեզ է սպասում, որը դարձնելու ենք "Նոր Լանջաղբյուր":

Կարծիք ավելացնել