• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տպավորություններ Կարսից

Գիշեր է: Այս ժամին մարդիկ սովորաբար քնած են լինում, իսկ մենք ուղևորվում ենք մեր պատմական հայրենիք: Յուրաքանչյուր հայի երազանքն է գեթ մեկ անգամ լինել Արևմտյան Հայաստանում: Ճանապարհը  երկար էր, անձրևոտ ու դժվար, բայց այն միտքը, որ անցած յուրաքանչյուր կիլոմետրը ավելի է մոտեցնում մեր պատմական հայրենիքին, ուժ և ոգևորություն էր հաղորդում բոլորին: Եվ ահա անրջային քաղաքը, ահա Առաքելոց եկեղեցին` թուրքական մզկիթի վերածված, ահա Չարենցի լքված ու օտարի ձեռքում գերի մնացած տունը, ահա Կարսի պատմական ամրոցը:
Կարսը սպասում էր մեզ ու դիմավորեց կարոտած ծնողի նման:

Հ.Գ.
Առջևում Անին է: Սպասե′ք նորությունների: