• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամառային ճամբարների կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
07.06.2016թ.

2016թ. հունիսի 13-ից կրթահամալիրի Նոր դպրոցում, Դպրոց-պարտեզում, Գեղարվեստի կրտսեր դպրոցում, Հիմնական դպրոցում և Մայր դպրոցում գործում են ամառային ուսումնական ճամբարներ (այսուհետ՝ Ճամբար): Ճամբարների աշխատանքը պատշաճ կազմակերպելու համար.

  1. հաստատել ճամբարային աշխատանքի և գործունեության կազմակերպման ուղղությունները:
  2. Ճամբարների պետեր նշանակել Նոր դպրոցում՝ Գայանե Սարգսյանին, Դպրոց-պարտեզում՝ Քրիստինե Հովսեփյանին, Գեղարվեստի դպրոցում՝ Կարինե Մամիկոնյանին, Հիմնական դպրոցում՝ Գայանե Գրիգորյանին, Միջին դպրոցում՝ Գոհար Եղոյանին:
  3. ճամբարները դիտել որպես սահմանված կարգով կազմակերպվող լրացուցիչ կրթական ծառայություն: Ճամբարի պետերին վերապահել լրացուցիչ կրթական ծառայության պայմանագիր կնքելը՝ որպես պայմանագրի կողմ, ճամբարի օրվա աշխատակարգը կազմելու և հաստատելու իրավունք:
  4. Ճամբարների ղեկավարները անձնական պատասխանատվություն են կրում ճամբարականների անվտանգության համար աշխատակարգով որոշված գործունեության ընթացքում:
  5. ճամբարականների սնունդը կազմակերպել յուրաքանչյուրին 500 դրամի չափով առողջագետ Քրիստինե Սահակյանցի կազմած ճաշացանկով:
  6. ճամբարականների սնունդը և ուսումնական ճամփորդությունները կազմակերպել ծնողների միջոցներով:
  7. ճամբարների պետերին՝ մինչև հունիսի 10-ը հրապարակել  ճամբարի ռեժիմն ու ծրագիրը, սահմանված կարգով վարել ճամբարական սովորողների հաշվառումը:
  8. ընդունել ի գիտություն դպրոցների ղեկավարների հաստատած՝ ճամբարի պետերի աշխատակարգը, անհատական պլանը:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

ճամբարային աշխատանքի ուղղություններ

Ընդհանուր պապապմունք-տողան, մարմնամարզություն, հեծանիվ, երաժշտություն, պար, լող, թվային միջոցների ուսուցում, կերպարվեստ, շախմատ, ուրախ օտար լեզու, ուսումնական նախագծեր, հայրենագիտական ճամփորդություն։

Ճամբարային ռեժիմին ներկայացվող պահանջներ

  • Ճամբարային օրվա սկիզբը՝ ժամը 09:00, ավարտը՝ 16:00:
  • Բաց լողավազաններում լողը կազմակերպել ժամը 10:00-12:00: Ճամբարականների համար պարտադիր է ամեն օր լողազգեստ, սրբիչ, լողաթափ, ջրային գլխարկ ունենալը: Լողավազան մտնելուց առաջ պարտադիր է ցնցուղ ընդունելը:
  • Սննդի կազմակերպում՝ նախաճաշ, ճաշ: Ճաշացուցակը կազմվում է սահմանված կարգով՝ ընդգրկելով միրգ, ամառային աղցան, բնական հյութ:
  • Ճամբարային գործունեության մյուս ձևերը կազմակերպել կրթահամալիրի ուսումնական կենտրոններում ու լաբորատորիաներում: