• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնա-հայրենագիտական ճամփորդության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
06.06.2016թ.

ՙԲարձունքի հաղթահարում՚ նախագծի շրջանակներում թույլատրել Հիմնական դպրոցի 3-5-րդ դասարանի սովորողների ուսումնա-հայրենագիտական ճամփորդության կազմակերպումը Գեղարքունիքի մարզ՝ Սև սար գյուղ:
Այդ նպատակով.

  1. հաստատել ճամփորդության մասնակից սովորողների ցուցակը (հավելված 1).
  2. խմբի ղեկավարներ նշանակել Հասմիկ Պողոսյանին և Մարինե Ղազարյանին.
  3. հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. խմբի մեկնումը` հունիսի 7-ին, ժամը 10:00, Հիմնական դպրոցի բակից,  վերադարձը՝ հունիսի 8-ին, ժամը 16:30.
  5. սնունդը՝ ծնողների միջոցներով, գիշերակացը՝ Սև սար գյուղում Հասմիկ Պողոսյանի տանը.
  6. Ճանապարհածախսը՝ 25.000 (քսանհինգ հազար) դրամ, տրամադրել 2016թ. ծախսային ծրագրի «Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություններ» ուղղություններից.
  7. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Ford 34 DT 043 մակնիշի մեքենայով, վարորդ` Գեղամ Հովհաննիսյան (095 48 28 96).
  8. Անուշ Աղաբաբյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  9. հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1
Մասնակիցների ցուցակ

1. Ղազարյան Մերի
2. Մխիթարյան Էլինա
3. Արզումանյան Արևիկ
4. Շահինյան Մարիա
5. Սողոմոնյան Դավիթ
6. Ղազարյան Մելինե
7. Հովհաննիսյան Մարկ
8. Ժամհալյան Նանե
9. Գևորգ Հարությունյան
10. Հակոբյան Արեգ
11. Ալեքսանյան Ալեքս
12. Հարությունյան Դավիթ
13. Մարգարյան Սեդա
14. Գևորգյան Արման
15. Ադամյան Մելիք

Հավելված 2
Ծրագիր
Նախագծային ուսումնահայրենագիտական ճամփորդության քաղվածք`  Բանգլադեշ-Սևանա լիճ-քաղաք Մարտունի-Գեղհովիտ գյուղ-Սև սար

Երթ Հիմնական դպրոցից, ժամը 10:00-ին
Առաջին կանգառ` Սևանա լիճ, նախաճաշում ենք Սևանի ափին, շարունակում ենք ճանապարհը:
Երկրորդ կանգառ` քաղաք Մարտունի, գյուղ Գեղհովիտ:

Օր առաջին` Շրջայց գյուղում, ծանոթացում տեղանքին, բնակչությանը, բառբառին, այցելություն Թուխմանուկ մատուռ, երեկոյան զբոսանք, բակային խաղեր,խարույկ:

Օր երկրորդ` Առավոտյան ընդհանուր պարապմունք, նախավարժան, բարձունքի հաղթահարում, ետդարձ 16:30-ին: