• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գիտեք, որ

Վեցերորդցիներ,Նոր դպրոց

Ապրիլի 27-ին մեր դասարան բերեցին էլեկտրոնային գրիչներ: Էլեկտրոնային գրիչների համար կան հատուկ ծրագրեր, որոնց օգնությամբ մենք օգտագործում ենք մեր 9 գրիչները: Մեր համակարգչի ծրագրի անունը Avervision, որը հայտնի է որպես Aver+ (Էյվեր պլուս) անունով: Երբ ընկեր Սենը ներս մտավ, ձեռքին` էլեկտրոնային գրիչները, մենք շատ ուրախացանք: Ընկեր Սենը մեզ սովորեցրեց օգտվել այդ գրիչներից և Avervisionծրագրից: Մենք` 6-2-րդցիներս, արդեն գիտեինք այդ ծրագիրը և սովորեցրեցինք նաև 6-1 դասարանի աշակերտներին:

Զավեն

 

Շատ ժամանակ չի անցել` ինչ 6-1 են բերել էլեկտրոնային գրիչները: Մենք շատ էինք ուրախացել, ու մեր հիացմունքը այնքան մեծ էր, որ նույնիսկ աչք չէինք թարթում: Շատ հարցեր տվեցինք մասնագետին, բայց նա ասաց, որ հետո կգա և կբացատրի: Երբ մասնագետը դուրս եկավ դասասենյակից, բոլորը սկսեցին հանել, դնել և ուսումնասիրել գրիչները: Հաջորդ օրը դասարան եկավ մասնագետը և մի փոքր ծանոթացրեց  էլեկտրոնային գրիչների հետ` 8 նարնջագույն գրիչ և 1 կապույտ գրիչ: Կապույտն ուսուցչուհու գրիչն է, իսկ մյուսները աշակերտների համար են: Մասնագետը բացատրեց պարզագույն բաներ և մեզ հայտնեց, որ շուտով գրիչներով դասեր ենք անկացնելու:

Դիանա

 

Էլեկտրոնային գրիչները մենք կարող ենք օգտագործել որպես մկնիկ, կարող ենք նաև քվեարկել, խմբային դաս անել, գրել, կարդալ, նկարել:

Աղավնի

 

Էլեկտրոնային գրիչները մեզ օգնում են սովորել ավելի արագ աշխատել. զարգացնում են արագ աշխատելու ունակություն: Նաև նրանք մեզ օգնում են առանց տեղից վեր կենալու, մեր սեղանների վրա գրելով, պատասխանել ուսուցչուհու հարցերին, կատարել տրված առաջադրանքները: Մենք ինչ-որ կարող ենք անել համակարգչի մկնիկով, կարող ենք անել էլեկտրոնային գրիչներով և դեռ ավելին:

Միսակ

Էլեկտրոնային գրիչները համարակալված են: Մենք շատ ուրախ ենք և աշխատում ենք ամեն ինչ իմանալ դրանց մասին:

Սոնա

Հետաքրքիր է բացատրում դասը ընկեր Սենը: Մենք ստացել ենք էլեկտրոնային գրիչեր, որոնք աշխատում են հետաքրքիր ծրագրով: Երբ սեղմում ենք սեղանին, նշանակում է ձախ կլիկ, իսկ երբ սեղմում ենք վրայի կոճակը` աջ կլիկ: Մեզ հյուր էր եկել նաև ընկեր Կոստյան: Նա էլ ընկեր Սենի նման հետաքրքիր ծրագիր ցույց տվեց:

Ռոբերտ

Պատրաստվում ենք ստեղծել նորաոճ դասեր` էլեկտրոնային գրիչներով:

Լուսինե