• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գերմաներենի դասն այսօր վարում էր գերմանացին

 

Այսօր մեր ուսուցչուհու խնդրանքով գերմաներենի դասը վարում էր գերմանացի կամավոր Մարտին Փյոթցը, ով, ինչպես գիտենք, Հայաստանում է ''Մշակույթն ամենուր'' ծրագրի շրջանակներում: Նա իր հետ բերել էր Prinzen խմբի կատարմամբ ''Milionär'' (Միլիոնատեր) երգը: Սկզբում քննարկեցինք հարստանալու հնարավոր տարբերակները, գերմաներենով բացատրեցինք անծանոթ բառերը, լսեցինք երգը, ապա փորձեցինք մենք էլ երգել: Վերջում Մարտինի հետ զրույց ծավալեցինք: Անչափ հետաքրքիր էր և հաճելի լեզվակրի հետ խոսելը: Հուսանք նման դասերը կկրկնվեն:

Լիլիթ Սարգսյան

Ժաննա Հարությունյան