• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հուշարձան`ճնճղուկի պատվին

Աշխարհում կենդանիների պատվին շատ հուշարձաններ են կառուցվել: Պարզվում է` Բոստոնում հուշարձան է կառուցվել նաև հասարակ ճնճղուկի պատվին, քանի որ հենց այդ փոքրիկ թռչունները շատ մեծ դեր են խաղում այգիներն ու մշակաբույսերը  թրթուրների ներխուժումից փրկելու գործում: Բոստոնում վնասատու միջատների քանակը մի պահ հասել էր սպառնալի չափերի: Օգնության եկան ճնճղուկները`ոչնչացնելով թրթուրները, որոնք լուրջ վնաս էին հասցնում մշակաբույսերին: Որպես շնորհակալության արտահայտություն`Բոստոնի բնակիչները  քաղաքի կենտրոնական այգում տեղադրեցին թռչունի հուշարձանը: Հայտնի երգի հերոս Չիժիկ-Պիժիկ ճնճղուկի հուշարձանը կառուցվել է նաև Բելոռուսիայի Բարանովիչ և Սանկտ-Պետերբուրգ քաղաքներում: