• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ֆինանսական գրագիտության մեր հաջորդ դասը

Կարինե Կիրակոսյան

Արդեն մի քանի օր է անգլերենի դասաժամերին Շոնդրայի՝ ամերիկուհի մասնագետի հետ անցկացնում ենք ֆինանսական թեմաներով դասընթացներ՝ համեմելով դրանք խաղերով ու պարերով: Դասերը հետաքրքիր են, թեման՝ կարևոր ու իմացության արժանի, իսկ Շոնդրան՝ ժպտերես ու հետաքրքիր: Դասերի ընթացքում խոսում ենք միայն անգլերեն, ինչն էլ նպաստում է լեզվի իմացության բարելավմանը, ինչպես նաև ազատ ու անկաշկանդ շփմանը: Դասերի մի մասի ընթացքում լսում ենք Շոնդրային, մասնակցում քննարկմանը, պատասխանում հարցերին, իսկ մյուս մասի ընթացքում խաղում ենք խաղեր, պարում ու սովորեցնում հայկական պարերը: Քանի որ մեր միջև արդեն ջերմ և ընկերական մթնոլորտ է անհամբեր սպասում եմ հաջորդ դասին: Իսկ դուք էլ հետևեք մեր թարմացումներին: