• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հեռավար դպրոցի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ N 16-008
15.01.2016թ.

Նկատի ունենալով հանրապետությունում տարածված սուր շնչառական վարակը, ՀՀ ԿԳ նախարարի 15.01.2016թ. N 08-Ա/Ք հրամանը, ՀՀ կառավարության 01.02.2007թ. N 201-Ն որոշումը (հավելված 5, կետ 10 «Համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով uովորողների, uաների ուuումնական պարապմունքները դադարեցնելու ժամանակահատվածն ուսումնական հաuտատությունների դաuավանդողների և այլ աշխատողների համար համարվում է աշխատաժամանակ»)՝ կրթահամալիրի դպրոցների, քոլեջի սովորողների ուսումնական պարապմունքները 2016թ. հունվարի 18-22-ին, սահմանված կարգով, կազմակերպել հեռավար։
Կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցում ապահովել պայմաններ սովորողների, դասավանդողների՝ փոքր խմբերով, իրենց ընտրությամբ ուսումնական գործունեության կազմակերպման համար։
Այն դասավանդողներին, ում դասընթացը չի կազմակերպվում առցանց կամ հեռավար, դպրոցների ղեկավարները ներգրավում են դպրոցի սպասարկման աշխատանքներում։
Դպրոցների ղեկավարներին՝ հունվարի 25-ի վարչական խորհրդում ներկայացնել հեռավար դպրոցի ընթացքը։
Դասավանդողները հեռավար դպրոցի արդյունքները ներկայացնում են հունվարի 22-ին՝ մանկավարժական աշխատողների ամենշաբաթյա պարապմունքներին։
Դպրոցի կազմակերպիչներին, գրասենյակների ղեկավարներին՝ ապահովել սովորողների տեղեկացվածությունը։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան