• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մասնաճյուղի ղեկավար

Առաջադրված է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խորհրդի 2016 թվականի հունվարի 11-ի նիստում

«Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի ուսումնական հաստատություն մասնաճյուղի (դպրոցի, քոլեջի) ղեկավարի պաշտոնի նկարագիր

  1. ՀՀ ԿԳ նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունում (այսուհետ՝ Կրթահամալիր) ուսումնական հաստատություն մասնաճյուղի (այսուհետ՝ Դպրոց) ղեկավարը (այսուհետ՝ Ղեկավար) ղեկավարում է կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրով աշխատող Դպրոցներից մեկը:
  2. Ղեկավարը Կրթահամալիրի մանկավարժական աշխատող է:
  3. Ղեկավարին Կրթահամալիրի տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) ներկայացմամբ հաստատում է  Կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ):  
  4. Ղեկավարը պիտի ունենա ուսումնական հաստատություն ղեկավարելու սահմանված ձևի հավաստագիր, տիրապետի գրական հայերենին, առնվազն մեկ օտար լեզվի, համակարգչային MS Office ծրագրային փաթեթին, կարողանա օգտվել ինտերնետից:
  5. Ղեկավարը Դպրոցում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային կրթական ծրագրերի մշակման, իրագործման և տարածման պատասխանատուն է:
  6. Ղեկավարի շաբաթական աշխատաժամանակը 40 ժամ է:
  7. Ղեկավարի հիմնական աշխատանքի վայրը Դպրոցն է:
  8. Ղեկավարի համար աշխատանքի վայրում ապահովվում են անհրաժեշտ աշխատանքային պայմաններ՝ աշխատասենյակ, համակարգչից, ինտերնետից, ուսումնական միջոցներից, ուսումնական գրականությունից անարգել և անվճար օգտվելու հնարավորություն:
  9. Ղեկավարը պարտավոր է սահմանված կարգով ներկայացնել Դպրոցի կիսամյակային, տարեկան պլան և հաշվետվություններ:
  10. Ղեկավարը կարող է շաբաթական մինչև ութ ժամ ուսումնական ծանրաբեռնվածություն ունենա:
  11. Ղեկավարի անհատական պլանը (այսուհետ՝ Պլան) հաստատում է Տնօրենը:
  12. Ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է Տնօրենը կամ նրա նշանակած անձը:
  13. Ղեկավարը սահմանված կարգով.
  • ներկացնում է Դպրոցի զարգացման ծրագիրը, մշակում զարգացման ծրագրից բխող տարեկան աշխատանքային պլան, Դպրոցի տարեկան նախահաշիվը.
  • կազմակերպում է Դպրոցի սովորողների ընդունելությունը, խմբից խումբ, դասարանից դասարան անցումը, Դպրոցից սովորողի ազատումը.
  • մասնակցում է կրթահամալիրի վարչական խորհրդի, մասնաժողովի, Խորհրդի նիստերին, կրթահամալիրում անցկացվող ուսումնահետազոտական քննարկումներին.
  • ղեկավարում է Դպրոցի մանկավարժական խորհուրդը.
  • աջակցում է Դպրոցի ծնողական խորհրդի գործունեությանը, սովորողների ինքնավարությանը.
  • կազմակերպում է Դպրոցում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլանների կազմումը և ներկայացնում կրթահամալիրի մասնաժողով.
  • ապահովում է ուսումնական պլանի իրականացումը, ապահովում է ուսպլանով նախատեսված առարկաների ծրագրերի առկայությունը.
  • կազմակերպում է սովորողի անհատական պլանով որոշված լրացուցիչ կրթությունը, երկարօրյա ուսուցումը, տրանսպորտային տեղափոխումը, կրթահամալիրի տնօրենին ներկայացնում է լրացուցիչ կրթական այլ ծառայության առաջարկ.
  • ուսումնական կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ որոշում է Դպրոցի դասավանդողների ուսումնական ծանրաբեռնվածությունը.
  • հաստատում է Դպրոցի դասացուցակը, դրանում փոփոխությունները, անհրաժեշտ պայմաններ ապահովում ուսումնական պարապմունքների իրականացման համար.
  • կազմակերպում է բացակայող դասավանդողին փոխարինումը.
  • կազմում և Տնօրենի հաստատմանն է ներկայացում ուսպլանով իրեն վերապահված կարգերը, ապահովում դրանց կատարումը.
  • Տնօրենին առաջարկում է Դպրոցի դասավանդողին տույժի ենթարկել կամ խրախուսել, այդ թվում նաև՝ ամենամսյա հավելավճարներ և լրավճարներ նշանակել, պարգևատրել.
  • սովորողին ենթարկում է տույժի կամ խրախուսման, այդ թվում՝ ներկայացնել Տնօրենի կողմից պարգևատրման.
  • վերահսկողություն է իրականացնում դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, Դպրոցի դասավանդողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ, կազմակերպում ուսումնասիրություններ Դպրոցում իրականացվող ծրագրերի շրջանակներում.
  • ապահովում է սովորողների և աշխատողների աշխատանքային և ուսումնական գործունեության անվտանգությունը.
  • ղեկավարում է Դպրոցի կայքը, հետևում Դպրոցի դասավանդողների, սովորողների բլոգներին.
  • կազմակերպում է Դպրոցի ընթացիկ պահպանման աշխատանքները.
  • կազմակերպում է սովորողների և դասավանդողների սննդի պայմանները.
  • նյութական միջավայրի բարելավման, վերանորոգման աշխատանքների, ուսումնական միջոցների ձեռքբերման առաջարկություն է ներկայացնում Տնօրենին.
  • Դպրոցի դասավանդողի հետ քննարկում է նրա անհատական պլանը, դրա փոփոխությունները, ամսական կատարողականը, իրականացնում աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ.
  • կազմակերպում է Դպրոցի դասավանդողի աշխատանքը՝ համաձայն անհատական պլանի.
  • դասավանդողի հետ ծրագրային և մեթոդական հարցեր է քննարկում, նրա համար մասնագիտական զարգացման ծրագիր ձևավորում.
  • Կրթահամալիրի կադրերի տեսուչին է ներկայացնում տվյալ տարում ատեստավորման ենթակա դասավանդողների ցուցակը.
  • Տնօրենի հաստատմանն է ներկայացնում ծրագրի դասավանդողի անհատական պլանը
  • ապահովում է սովորողի և ծնողի իրավունքների իրագործումը.
  • Տնօրենին է ներկայացնում սովորողի հետ ուսումնառության պայմանագրի լուծման, ուսումնական պայմանագրում փոփոխություններ կատարելու առաջարկ.
  • մինչև մայիսի 30-ը Տնօրենին ներկայացնում է հաջորդ ուսումնական տարվա ուսումնական պլանի ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների ցանկը (կատարման ժամկետներով), դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, ուսումնական միջոցների ցանկը.
  • մինչև սեպտեմբերի 1-ը, հունվարի 1-ը Տնօրենի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է Դպրոցում ընդգրկված սովորողների կազմը.
  • ըստ հաստատված նախահաշվի՝ ապահովում է ծրագրի ֆինանսական միջոցների նպատակային և արդյունավետ ծախսում.
  • հաստատում է տնօրենի լիազորած փաստաթղթերը.
  • կատարում է տնօրենի այլ հանձնարարություններ:
  1. Ղեկավարը, սահմանված կարգով, կրթահամալիրում իրականացվող ծրագրերի շրջանակում և կրթահամալիրից դուրս կարող է կատարել նաև այլ՝ գիտական-ստեղծագործական, նախագծային, հետազոտական, թարգմանական, խմբագրական աշխատանք: