• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լուրեր Գավառից…

 

Կրկին բարի երեկո սիրելի կրթահամալիր: Այսօր այնքան բան ունենք պատմելու… Ասենք, որ երեկվա մի քիչ ձյունը այսօր բավականին շատ էր, այնքան շատ, որ ձնագնդիկ խաղացինք… Հետո գնացինք գյուղում մի լավ զբոսնեցինք, որից հետո գնացինք գյուղի դպրոցը: Մեզ շատ դուր եկավ դպրոցի ռազմագիտության դասարանը: Բոլորս իսկական զենք տեսանք, հակագազ հագանք, նռնակներ տեսանք… Այս ամենից հետո ձյունը հալեց, և մենք գնացինք մեր բուն առաքելությունը կատարելու` Զատիկ տոնելու: Զատկի խորհրդավոր ընթրիքը կազմակերպեցինք մեզ շատ հարազատ դարձած տանը` գյուղապետի տանը: Ձվերը կռվեցնելուց և զատկական ուտեստները ճաշակելուց հետո մեզ տարան երեկոյան զբոսանքի դեպի Գավառ քաղաք: Մասնակցեցինք Գավառ քաղաքի սբ. Աստվածածին եկեղեցու ճրագալույցի պատարագին… Երեկոյան շատ հոգնած բաժանվեցինք մեր ժամանակավոր  կամ «լանջաղբյուրական» ծնողների տներով… Բարի գիշեր…

Հ.Գ. Այսօր մենք շատ տեղեկություններ ենք հավաքել գյուղի կենցաղի, ավանդույթների, պատմական իրադարձությունների և ընդհանրապես գյուղի ծագման մասին: Այս ամենը մշակված կպատմենք ավելի ուշ: