Նկարագրություն:
Սիմի կղզին Էգեյան ծովում է, Դոդեկանեսյան արշիպելագի կղզիներից է։ Պատկանում է Հունաստանին։ Նախկինում եղել է մակեդոնական,հռոմեական, թուրքական կայսրությունների տիրապետության տակ։ Կղզին զբաղեցնում է 58,1 կմ քառ. տարածք,բնակչությունը 2606 մարդ է։Հռոդոս կղզուց հեռավորությունը 23 կմ է։ Կղզին ամբողջությամբ բլրապատ է, բարձր գագաթը 616 կմ բբ է։ Քաղցրահամ ջրի պաշարները բացակայում են։
Կղզու բնակչությունը զբաղվում է ձկնորսությամբ և տուրիզմի բիզնեսով։