• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վրաստանյան ճամբար-պլեներ կազմակերպելու մասին

2015թ. հունիսի 27-ից հուլիսի 1-ը Վրաստանի Շեքվեթելի ամառային ճամբարում կազմակերպվում է «Արվեստը կրթահամալիրում» պլեներային ճամբարը. հայրենագիտական, երաժշտական, նկարչական, լուսանկարչական, ցուցահանդեսային, լողային բաղադրիչներով։ Այդ նպատակով.

  1. ճամբար-պլեները կազմակերպել որպես ուսումնական նախագիծ. նախագծի ղեկավարներ նշանակել Մարգարիտ Սարգսյանին, Կարեն Խաչատրյանին.
  2. հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  3. Մարգարիտ Սարգսյանի ներկայացմամբ հաստատել ճամբարի ծրագիրը (հավելված 2).
  4. նախագծի մասնակիցների մեկնումը 2015թ. հունիսի 27-ին, ժամը 04:00 Սուրբ Երրոդություն եկեղեցու բակից Երևան -  Ապարան – Սպիտակ – Ալավերդի – Նոյեմբերյան – Բագրատաշեն – Սադախլու – Բաթումի երթուղով, վերադարձը՝ հուլիսի 1-ին, ժամը՝ մինչև 20:00 Բաթումի – Սադախլու – Բագրատաշեն – Նոյեմբերյան - Իջևան – Դիլիջան - Սևան - Երևան երթուղով.
  5. նախագծի մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Sprinter 34 FV 999 պետհամարանիշի ավտոբուսով, վարորդ՝ Գարիկ Առաքելյան (հեռ. 055 51 77 17).
  6. Մարգարիտ Սարգսյանի հայտով մասնակիցներին տրամադրել ուսումնական միջոցներ՝ նոթբուք, ուժեղացուցիչ, թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, բարձրախոս, միքշերային վահանակ:
  7. հրամանին ճամբար-պլեների պատասխանատուների միջոցով անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:

  Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

 
Հավելված 1

ՑՈՒՑԱԿ

Ճամբար-պլեների ղեկավարներ

  1. Մարգարիտ Սարգսյան
  2. Սուսան Ամուջանյան
  3. Կարեն Խաչատրյան
  4. Լուիզա Քեշիշյան
  5. Արա Թարզյան

Սովորողներ

  1. Սուրեն Պողոսյան
  2. Հայկ Դարբինյան
  3. Հովսեփ Աբրահամյան
  4. Կարինե Գևորգյան
  5. Էրիկ Բաբաջանյան
  6. Տիգրան Իսկանդարյան
  7. Ռաֆայել Խաչատրյան
  8. Էլիզա Բաղդիյան
  9. Լուսինե Մլքե-Գալստյան
  10. Աստղիկ Մամիկոնյան
  11. Գոհար Սահակյան
  12. Ալեքսանյան Հարություն
  13. Ճշմարիտյան Շուշաննա
  14. Սահակյան Ֆրեդ

Հավելված 2

Ծրագիր

Ճամբարի նպատակը

1. Համերգ անիվների վրա
2. Պլեներ-ցուցահանդես  անիվների վրա
3. Ապաֆունկցիոնալ տարածքների ապամոնտաժում Հայաստանից Վրաստան
4. Միջազգային ճամբարի լուսաբանում
5. Նախագծային մանրամասներ.

«Համերգ  անիվների վրա»

Համերգների շարք է: Նպատակը՝ գովազդել և տարածել կրթահամալիրի, կրթահամալիրում գործող ակումբների, նախագծերի մասին տեղեկատվություն՝ բացօթյա և դահլիճային համերգների տեսքով։  Բացօթյա համերգներ տեղի կունենան Հայաստան-Վրաստան ճանապարհին,  պուրակային համերգներ Բաթումում, ամփոփիչ համերգ Բաթում քաղաքում, ծովափնյա համերգ-պլեներ: Նախագծի մաս են կազմում  վրացական  ֆոլկլորի ուսումնա-հետազոտական ձայնագրությունները, որոնք կատարվելու են վրացական գյուղական համայնքներում:
Վրացական ճամբարի բացումը կազմակերպելու է մեր խումբը:

Պլեներ-ցուցահանդես  անիվների   վրա

Նախագծի   առաջին մասը իրենից  ներկայացնում է պլեներ Հայաստան-Վրաստան ճանապարհին, պլեներ քաղաքում՝  պահպանված հին ճարտարապետական շինությունների ճեպանկարներ խորագրով, պլեներ վրացական գյուղական համայնքներում: Ֆոտոպլեներ Գոնյա մշակութային համալիրում:

Ապաֆունկցիոնալ տարածքների ապամոնտաժում Հայաստանից Վրաստան

Ժանր` քաղաքային բնանկար, էքստերիեր, ինտերիեր
Քաղաքը  անընդհատ փոփոխվող մի օրգանիզմ է, որը ենթարկվում է  սոցիալ-քաղաքական, մշակութային և տնտեսական ներգործությունների: Քաղաքական ռեժիմները կամ տնտեսական քաղաքականությունները փոխում են քաղաքի ճարտարապետությունն ու բովանդակությունը` թելադրելով մշակութային նոր տենդենցներ և մարդկային փոխհարաբերություններ: Նախագծի առաջին մասը իրենից ներկայացնում է Հայաստան-Վրաստան ճանապարհին  նախկին արդյունաբերական տարածքների լուսանկարում: «Ապաֆունկցիոնալ տարածքների ապամոնտաժում» ֆոտո նախագծի ցուցադրությունը Թիֆլիս քաղաքում:

Նախապատրաստական աշխատանքը

  • ճանապարհային քարտեզի ստեղծում
  • ճամբարի ներկայացում մեդիայում
  • ճամբարի ուսումնական և ժամանացային ծրագրերի ստեղծում
  • գործընկերների ներգրավում
  • համերգային պլեներերային ճամբարի նախապատրաստում, փորձեր

Ճամբարի ընթացքը

  • համերգներ, պլեներներ, հանդիպումներ, ձայնագրություններ
  • վարպետության դասեր, արշավներ, հայրենագիտություն, սպորտ

Արշավներ և ճամփորդություններ

  • Քայլարշավներ Բաթումիում
  • Բուսաբանական այգի
  • Բաթումի տեսարժան վայրեր