• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Հայ-վրացական հանրակրթական կամուջներ» կրթական փոխանակումների ծրագրով ընդունելություն կազմակերպելու մասին

Վրաստանի Թբիլիսի քաղաքի թիվ 20 դպրոցի սովորողների և ուսուցիչների 22 հոգիանոց խումբը (հավելված 1) ս.թ. հունիսի 11-14-ը լինելու է Երևանում, հյուրընկալվելու է կրթահամալիրում՝ մասնակցելու կրթահամալիրում իրականացվող ուսումնահետազոտական ճամբարներին: Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.

1. ընդունելության պատասխանատուներ ճանաչել Հռիփսիմե Առաքելյանին, օգնականներ՝ Մարինե Մարտիրոսյանին, Զարուհի Պապոյանին.
2. Հռիփսիմե Առաքելյանին և ընկերներին՝ հունիսի 11-ին հյուրերին դիմավորել Սաղմոսավանքում՝ ապահովելով ուղեկցումը և ճանապարհը կրթահամալիր դարձնելով հայրենագիտական.
3. մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Հիմնական դպրոցի կացարանում. պատասխանատու՝ Հռիփսիմե Առաքելյան.
4. ընդունել ի գիտություն Հռիփսիմե Առաքելյանի կազմած ընդունելության ծրագիրը (հավելված 2).
5. սնունդը` նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, ճաշ` 500-ական դրամի չափով կազմակերպել ըստ ծրագրի.
6. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

 

  1. Իրինա Զաքարաշվիլի
  2. Նիկոլոզ Պավլենաշվիլի
  3. Նոնա Խուցիշվիլի
  4. Սաբա Բասիլաշվիլի
  5. Նինո Ցիլաուրի
  6. Նիկոլոզ բերուաշվիլի
  7. Նինո Չիկովանի
  8. Թլիզավետա Չելիդզե
  9. Եկատերինա Չելիդզե
  10. Անաստասիա Բաբարաշվիլի
  11. Տեյա Գաբարաշվիլի
  12. Իրակլի Կակալաշվիլի
  13. Նինո Ցիկլաուրի
  14. Լևան Աբուաշվիլի
  15. Ալեքսանդրա Դզաբախիդձե
  16. Դավիթ Կվիլաշվիլի
  17. Էլիզաբեթ Տակտակաշվիլի
  18. Անդրեյա Ամիլախվիլի
  19. Գիվի Ամիլախվիլի
  20. Լազարիա Ցուլուկիդզե

Ղեկավար՝ Վիկտորյա Ռուխիկյան,

Իրինա Զակարաշվիլի

 

Հավելված 2

Ծրագիր

 

11.06.2015թ.

16։00 - դիմավորում Սաղմոսավաքում (պատասխանատու՝ Զարինե  Պապոյան, Մարինե Մարտիրոսյան, Հռիփսիմե Առաքելյան) Աշտարակի ջրաղաց, Կարմրավոր, սուրբ  Սարգիս եկեղեցի

18։30 - ընթրիք Հիմնական դպրոցում

20:00 - Զվարթնոց տաճարում համերգ

 

12.06.2015թ.

8։30 - Նախաճաշ Հիմնական դպրոց

9։00 - Ընդհանուր պարապմունք դպրոցին հարակից մարզադաշտում

9։30 - Ճամբարային գործունեություն. Տեխնոլոգիայի պարապմունք – Զառա Ոսկանյան

11:00 - Սեբաստիա համերգասրահ,Սասունցի Դավիթ ներկայացման դիտում

12:00 - Լող Նոր դպրոցում

13։00-13:30 - Ճաշ Նոր դպրոցում

14։00-14:40 - Պրեզենտացիաների ներկայացում

15։15 - Մեդիաուրբաթ

16։30  - Սպորտային պարապմունք Մայր դպրոցում, պատասխանատու՝ Նաիրա Հարությունյան

18։00 - Ընթրիք Հիմնական դպրոցում

19։00 - Ճամբարի ամփոփում Հյուսիսային պողոտայում

22։00 - Քուն

 

13.06.2015թ.

 

9։00 - Նախաճաշ Հիմնական դպրոցում

9։30 - Ընդհանուր պարապմունք

10։00 -Այցելություն Էջմիածին

13։00 - Ճաշ Գեղարվեստի դպրոցում

13:30-14:20 - Ճամբարային գործունեություն Գեղարվեստի դպրոցում
14:30-15:30 - այցելություն Աստղացուցարան

16։00 - Լող Դպրոց-պարտեզի լողավազանում

16։00 - Ծնողական ակումբ ,պատասխանատու ՝ Հռիփսիմե Առաքելյան

18։00 - Ընթրիք Հիմնական դպրոցում

19։00 - Զբոսանք Երեկոյան Երևանում, այցելություն Մոնումենտ

22։00 - Քուն

 

14.06.2015թ.

 

9։00  - նախաճաշ Հիմնական դպրոցում

9։30 - ընդհանուր պարապմունք

10։00 - այցելություն Սևանի թերակղզի,Սևանա լիճ

15։00 -  ճանապարհում