• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եթե աստվածացնենք Կոմիտասի աշխատանքն ու նորը չստեղծենք, այդ երաժշտությունն ուղղակի կմեռնի

Մարտի 24-ին երևանյան պրեմիերայով կմեկնարկի Տիգրան Համասյանի նոր՝ «Լոյս ի Լուսոյ» նախագիծը՝ 5-ից 20-րդ դարերի հայկական հոգևոր երաժշտության նորովի մեկնաբանությունը նախատեսված դաշնամուրի և երգչախմբի համար։ Երգչախմբի հատվածը կատարում է Երևանի պետական կամերային երգչախումբը Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ: Դրանից հետո Տիգրանը կմեկնի համաշխարհային շրջագայության՝ 100 եկեղեցում հնչեցնելու հայկական հոգևոր երաժշտության իր նոր մշակումները։ PanARMENIAN.Net-ը զրուցել է դաշնակահարի հետ՝ պարզելու ձայնասկավառակի մասին մանրամասները։