• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինչո՞ւ ենք սիրում երաժշտությունը

Անգլերենից թարգմանեց Գոհար Սիմոնյանը
10-4 դասարան

Ո՛չ կարող եք շոշափել, ո՛չ կարող եք ուտել, ու ո՛չ էլ տեսնել: Ուրեմն՝ ինչո՞ւ են մարդիկ այդքան սիրում երաժշտությունը: Փաստորեն այնքան են սիրում, որ ամեն տարի ձայնագրություններ ու սարքավորումներ գնելու համար միլիարդավոր դոլարներ են ծախսում, որպեսզի նորից ու նորից դա հնչեցնեն:
Հիշո՞ւմ եք, թե երբ եք առաջին անգամ երաժշտություն լսել:Հավանաբար՝ ոչ: Փաստորեն շատ հավանական է, որ առաջին անգամ երաժշտություն ես լսել դեռ չծնված ժամանակ` քո մոր մարմնի արտադրած երաժշտությունը:Երբ դու քո մայրիկի ներսում մի փոքրիկ երեխա էիր, այնտեղ շատ քիչ բան կար տեսնելու, զգալու, ճաշակելու կամ հոտոտելու։ Քո միակ ակտիվ զգայարանը լսողությունն էր: Արգանդում երեխան լսում է իր մայրիկի սրտի բաբախումն ու շնչառությունը: Փոքրիկը կարող է լսել նույնիսկ իր մայրիկից դուրս ձայները, որոնցից են մայրիկի և հայրիկի խոսակցությունը:
Երբ մայրդ հանգստանում էր, նրա սիրտը սկսում էր բաբախել դանդաղ ու կանոնավոր` ինչպես հանգստի դեպքում: Բայց երբ նա հուզվում էր, սիրտն ու շնչառությունը արագանում էին, և նրա մարմինը ադրենալին է արտադրում`այն հորմոնը, որը ժամանակավորապես շատ էներգիա և ուժ է տալիս: Այսպիսով, դու կարող ես լսել ու զգալ քո մոր սրտի ավելի արագ զարկերն ուավելի արագ շնչառությունը, և նրա ադրենալինը քեզ վրա էլ կազդի:
Թերեւս սա է պատճառը, որ երաժշտությունը միջազգային լեզու է համարվում, մի լեզու, որը հասկանում են բոլորը:
Դանդաղ երաժշտությունը հանգստություն է տալիս, տրամադրում է մտորելու և բարեկեցութայն զգացում է առաջացնում: Այն օգտագործվում է վերելակներում, որ մարդիկ այդ փակ վանդակներում հանգիստ լինեն: Արագ ռիթմերը մեզ ստիպում են արագ շարժվել, դա է պատճառը, որ թեթև, արագ տեմպով երաժշտությունն օգտագործվում է խանութներում, որ մենք ակտիվ նայենք արտադրանքին ու գնենք ավելին: Շատ արագ և բարձր երաժշտությունը ոգևորում, գրգռում ու ակտիվացնում է մեզ: Մտածեք, ինչպես ռազմական քայլերգը, բարձր ռոք երաժշտությունը կամ 1812 նախերգերի աստիճանավորումը կարող է մեր սեփական սրտերին ստիպել, որ բաբախեն ավելի արագ:
Բժիշկները խորհուրդ են տալիս լացող երեխաին դնել իր մոր կրծքին: Ինչո՞ւ: Այդպես երեխան կարող է լսել իրեն արդեն ծանոթ, հանգիստ ու հուսալի հնչյուններ, որոնք իր ականջին երաժշտության նման են հնչում: