• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կարծիք միջոցառումից հետո

Մի քանի օր առաջ Միստր Յուրայի և Ժաննա Հակոբյանի հետ անգլերեն ուսումնասիրող մի խումբ աշակերտներով գնացել էինք  N 190 դպրոց, որտեղ դիտել ենք անգլերեն ներկայացում: Գեղեցկության մրցույթ էր, որը ներկայացնում էին դպրոցի աշակերտները, և նրանց գնահատում էին հանձնաժաղովի անդամները: Յուրաքանչյուր մասնակից ներկայացնում էր «իր» երկիրը, ինչպես անում են հայտնի գեղեցկության մրցույթներում: Եղան երգի կատարումներ, պարերի բեմադրություններ և մարմնամարզական ցուցադրություններ:

Բայց դահլիճը մեզ թույլ չէր տալիս հետևելու միջոցառմանը: Կարծես դահլիճը հավաքված էր` սրամտելու, ռեպլիկ անելու և ոչ թե ներկայացմանը, այլ մրցութային հանձնաժողովին դիտելու համար: Գուցե նաև դահլիճի դիրքն էր մեղավոր: Մենք նորից գնահատեցինք մեր հնարավորությունները: Լավ է, որ մենք ունենք Մարմարյա սրահ, իսկ մեր փոքր դահլիճը ունի թեքություն, և երկու դեպքում էլ հեշտ է ներկայացվող նյութին և կամ ներկայացմանը հետևելը, հանդիսատեսի ուշադրությունը կենտրոնացնելուն օգնում են մեր էկրանները:

                                                                                                                   Ղարիբյան Սիրանուշ, 11-2 դասարան