• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երեք երնեկ մի տեղում

Ասում են, որ երկու երնեկ մի տեղում չի լինում: Ասում են. էնքա˜ն բան են ասում ... Իսկ ես ասում եմ` կլինի այս տարի երեք երնեկը մի տեղում՝ Սեբաստացի կրթահամալիրում, նրա հոբելյանական տարվա նվերը այսպիսին պիտի լինի՝ «Երեք երնեկ մի տեղում»-ի տեսքով: Տեղը՝ մի տեղը, կրթահամալիրի «Սեբաստիա» մարզահամալիրի բացօթյա տարածքն է՝ Ա. Բաբաջանյան 25 հասցեում (Մայր դպրոցի Ա. Բաբաջանյանին հարող տարածք):
Երնեկ առաջինը մարզահրապարակներն են՝ մեծ թենիսի կորտերով, մինի ֆուտբոլի դաշտով, վոլեյբոլ-բասկետբոլի խաղահրապարակով, ցատկափոսով, թեթև ատլետիկական վազքուղով, ռազմամարզական ավանով: Սրա շինարարությունը թափով սկսված է, ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ իրականացվող երնեկին անձնապես մասնակցելու կոչը հրապարակված է: Մենք բոլորս սիրով հնազանդվում ենք ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի որոշմանը` դրա բացումը կատարել 2014թ. օգոստոսի 23-ին ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրը:
Նույնը` երնեկ 2-ի մասով: Պաշտպանության նախարարությունը տրամադրել է անհրաժեշտ շինարարական նյութեր, կրթահամալիրն իր սեփական միջոցներով սկսել է 25 մետրանոց բազմաֆունկցիոնալ նոր հրաձգարանի կառուցումը: Կարծում ենք ԿԳ նախարարը կաջակցի նոր մարզասարք և հրաձգարանին անհրաժեշտ այլ սարքավորումենր ձեռք բերելու հարցում:
Երնեկ 3-ը, իհարկե, այս բաց լողավազանն է, որի պատվիրատուն կրթահամալիրի միջին և ավագ դպրոցների (6-12-րդ դասարանցիներ), քոլեջի սովորողներն են, կրթահամալիրի աշխատողները՝ մեր բոլոր տարիքիների լողորդները: Քանի որ յուրաքանչյուրդ եք այս նոր լողավազանի պատվիրատու-գնորդը, դրա առաջարկը հրապարակում եմ, դնում քննարկման:
 
Առաջարկ բացօթյա լողավազանի
 
Վայրը՝ կրթահամալիրի Մայր դպրոց:
Չափսերը՝ 25մx20մx1.32մ:
Լողավազանը պատրաստված է 1մմ հաստության, ջրակայուն, ջերմակայուն PVC-ից, ունի ծածկ, որը պատրաստված է նույն նյութից, համալրված է 4 ֆիլտրող սարքերով, յուրաքանչյուրը` 1100W հզորության, ինչպես նաև 2 սանդուղքով:
Արժեքը Երևանում կկազմի 36 500 ԱՄՆ դոլար. վճարման նախընտրելի տարբերակ` 70% կանխավճար և 30% մատակարարումից հետո:
Ցավոք, նման լողավազանները առկա չեն ոչ՛ ՀՀ-ում, ոչ՛ Վրաստանում, կից ուղարկում եմ նկարներ, որպեսզի պատկերացում կազմեք` ինչիսի տեսք ունի առաջարկվող լողավազանը:
Մատակարարման ժամկետը՝ 90 օր:
 
Հարգանքով՝ մատակարար: