• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ստուգատես ստուգատեսից հետո. մաքուր, բայց կեղտոտ

Այսուհետև իմ աշխատավարձից կատարած պետական պահումները հայտարարում եմ արդարացված. պարզապես առաջին անգամն էր իմ կյանքում, որ մաշկիս վրա զգացի հենց ինձ ուղղված «պետական» վերաբերմունք` մաքուր հանրային լողափ, մաքուր լվացարաններ, որի ծորակներից ջուր է գալիս (բայց չգիտեմ` մաքուր, թե չէ), մաքուր հանրային զուգարաններ, մաքուր հանդերձարաններ, մի խոսքով համարյա ամեն ինչ մաքուր...   

Այս շովինիստական տեքստից հետո միանգամից անցում կատարենք մեր մեկօրյա ուսումնական ճամփորդության մանրամասներին: Երևան-Բջնի-Սևան  երթուղու մեր  կանգառը Բջնիի Ս. Աստվածածին եկեղեցում էր:  Եկեղեցի չկարողացանք մտնել, որովհետև դուռը փակ էր (ինչ տարօրինակ նախադասություն ստացվեց, բայց իրականությունն եմ պատմում), մենք էլ շրջեցինք եկեղեցու շուրջը, այնուհետև բարձրացանք դեպի Բջնիի բերդը: Ամենահետաքրքիր իրադարձություններից էր Բջնի գյուղում երկու փոքրիկ տղաների խոսակցությունը, որոնք ուզում էին ծիրան գողանալ համագյուղացու այգուց: Մեկը մյուսին սովորեցնում էր, որ եթե դարպասի դիմաց խոտ է աճում, նշանակում է այդ տանը մարդ չի ապրում, կարող են հանգիստ մտնել ու ինչքան ուզում են ուտեն: Ես հետևեցի  հրահանգին. պարզվեց` ամեն երրորդ տան դարպասի առաջ խոտ է աճում:

Սկզբից շատ մաքուր բաներից էի խոսում, բայց դա ոգևորված մարդու միակողմանի գնահատական էր: Հանրային լողափի կողքին սոճիները վեր են խոյանում  սպառողական աղբի մեծ զանգվածների մեջ...                                                                                       

 Լուսանկարները` Վահե Այվազյանի