• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավագ ուրբաթի արարողությունների ժամանակացույց

Ժողովրդի մեջ տարածված թյուր կարծիք կա, որ Ավագ հինգշաբթի պետք է ընտանիքի անդամների թվով ձու ներկել և ուտել: Եկեղեցու հայրերը սովորեցնում են, որ եթե ամբողջ Մեծ պահքը պահես ամենայն խստությամբ, սակայն Ավագ Հինգշաբթի ինչ-որ կերպ լուծանես այն, ապա չեղյալ կհամարվի Մեծ Պահքը պահելու քո ամբողջ ջանքը:

Ավագ Ուրբաթ՝ ապրիլի 18-ին՝ ժամը 11.00-ին, բոլոր եկեղեցիներում կատարվում է  Խաչելության կարգ՝ ի հիշատակ Հիսուսի խաչելության: Արարողության ընթացքում ընթերցվում են Ավետարանից հատվածներ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը` մատնությունը, ձերբակալությունը, Պետրոսի ուրացումները, Պիղատոսի մոտ տանելը, մահվան վճիռը, չարչարանքներն ու անարգանքը, Գողգոթայի վրա խաչվելը, արեգակի խավարումը, մահը:

Ժամը ՝ 17.00-ին կատարվում է Թաղման կարգ: Եկեղեցիներում ծաղիկներով զարդարում են Հիսուսի «գերեզմանը»: Բոլոր մարդիկ կարող են ծաղիկներ բերել ու դրանցով զարդարել այն:  Ժամերգության ավարտին հանդիսավոր թափորով գերեզմանը պտտեցնում են եկեղեցում կամ եկեղեցու շուրջ, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թաղումը:

 

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան