• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մասնագիտական փորձառության կազմակերպման մասին

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ուսումնական նախագծի 2014թ. ծրագրով կրթահամալիրի վրացախոսների և էկոլոգների ակումբները ուսումնական պլանով նախատեսված մասնագիտական փորձառությունը անցկացնելու են Թբիլիսիում, մարտի 24-ից 29-ը, Թբիլիսիի թիվ 98 դպրոցի տնoրենի հրավերով: Էկոակումբը մասնակցելու է Թբիլիսիի թիվ 98 դպրոցում կազմակերպվող էկոկոնֆերանսին, քննարկելու են «Էկոտուր 2014» բաց միջազգային ստուգատեսին վրացական կողմի մասնակցությունը, «Էկոտուր 2014»-ի ճամբարներից մեկը Վրաստանում կազմակերպելու հարցը: Այդ նպատակով.

  1. հաստատում եմ Թբիլիսի մեկնող սովորողների և մանկավարժական աշխատողների կազմը (հավելված 1).
  2. ղեկավարներ եմ նշանակում Ռինա Շագինյանին և Մարթա Ասատրյանին.
  3. հաստատում եմ Մարթա Ասատրյանի և Ռինա Շագինյանի ներկայացրած ծրագիրը.
  4. մասնակիցների մեկնումը մարտի 24-ին, ժամը 9.00 Սուրբ Երրոդություն եկեղեցու մոտից Մերսեդես 11 ՕՏ 613 մակնիշի մեքենայով, վարորդ` Սամվել Սերոբյան (հեռ. 094 72 87 27), վերադարձը` մարտի 29-ին.
  5. մասնակիցների գիշերումը` հյուրընկալող կողմի միջոցներով թիվ 98 դպրոցի սովորողների և մանկավարժական աշխատողների տանը, սնունդը` մասնակիցների հաշվին.
  6. հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր մասնակիցներին:

Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան

AttachmentSize
PDF icon vratsakhosneri_akowmb.pdf95.38 KB
PDF icon tsragir.pdf47.62 KB