Ստուգատեսը հարթակ է բացահայտելու, ներկայացնելու և խթանելու բնագիտական-տեխնիկական հանրակրթական, լրացուցիչ կրթության առաջադեմ փորձը, սովորողների բնագիտական-տեխնիկական ստեղծագործությունը, մեծ ու փոքր գյուտերը։
Ստուգատեսին հրավիրում ենք հանրապետության, Արցախի, Վրաստանի բնագիտության-տեխնիկական ստեղծագործության ակումբները, խմբերը, գիտաշխատողներ, ինժեներներ, ճարտարագետներ։
Փետրվարի 11
9.00-9.15 Առավոտյան բնագիտական ընդհանուր պարապմունք կրթահամալիրի դպրոցներում
11:00-15:00 Ցուցահանդես վաճառք Մարմարյա սրահում
բնագիտական ուսումնական գրականություն, ուսումնական միջոցներ, ծրագրեր, պիտույքներ
14.00-15.00 Կրթական ցուցադրության բացում կրթահամալիրի բնագիտության-տեխնիկայի ուսումնական կենտրոնի սրահում
սովորողների և դասավանդողների ստեղծած ուսումնական նյութեր, փորձեր, սարքեր, նախագծեր, ծրագրեր
«Նաիրի» լաբորատորիա՝ տեխնիկական ցուցադրություն և սահիկահանդես
Ստուգատեսի կայքի շնորհանդես
«Հակոբ Հակոբյան» մրցանակի հայտերի մեկնարկ
Փետրվարի 12
9.20-12.25 Կրթահամալիրի դպրոցներում բնագիտական-տեխնիկական գործունեության ներկայացում
Սովորողների բնագիտական գործունեությունը
15.15-16.15 Մանկավարժական աշխատողների ամենշաբաթյա միասնական սեմինար-կլոր սեղան.
Բովանդակությունը՝ Բնագիտության-տեխնիկայի ուսուցում. սովորողի բնագիտական-տեխնիկական գործունեության կազմակերպման՝ սեփական փորձի ներկայացում, այլոց փորձի ուսումնասիրություն, թարգմանություն
Կլոր սեղանի նյութերով ստեղծվում է «Դպիրի» հատուկ համարը՝ բնագիտական-տեխնիկական ստուգատեսը կրթահամալիրում։
Փետրվարի 13
11.00-12.30 Վարպետության դասերը վարում են գիտաշխատողներ, ինժեներներ, ճարտարագետներ.
Փետրվարի 14
14:00-15:00 Պատանի կոնստրուկտորների մրցույթ
15.15-16.15 Մեդիահամերգ-ստուգատեսի ամփոփում Մարմարյա սրահում
Մարզերից, Արցախից, Վրաստանից եկած մասնակիցները կարող են հյուրընկալվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարանում։
Լուսանկարը՝ mskh.am-ի արխիվից