• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մխիթար Սեբաստացին պատմության հետքերով

Ընթերցելով արտասահմանյան գրականություն՝ հաճախ ենք հանդիպում Եվրոպայի լուսավորիչների անունները. Վոլտեր, Ժան Ժակ Ռուսո, Շառլ լուի Մոնտեսքիո և ուրիշներ: Պատահական չէ, որ 18-րդ դարը համարվում է նոր պատմության ժամանակաշրջանի սկիզբը: Ժամանակաշրջան, երբ միջնադարի խավարը մեծ դժվարությամբ իր տեղն էր զիջում նոր ժամանակններին:

Հայ իրականության մեջ այս ժամանակաշրջանի տաղանդավոր լուսավորիչ էր մեծ հայագետ, գիտնական, հոգևոր գորիծիչ, մեծն Մխիթար Սեբաստացին:

Մխիթար Սեբաստացի

Մխիթարյանմիաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թ. Փետրվարի  7-ին Սեբաստիա քաղաքում: Ուսումը ստացել է Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում: 1690-ական թթ. տեղափոխվում է  Էջմիածինի վանք, ապա Սևանի և Կարինի Հնձուց վանքերը: 1963 թ. ուսման նպատակով Մխիթարը մեկնում է Հալեպ, իսկ 1696 թ. մայիսի 17-ին օծվում է որպես քահանա:

Մխիթարի շուրջ հավաքվում են մի խումբ հայ երիտասարդներ, և որոշում են միաբանություն հիմնել:  Մխիթարը Կ. Պոլսի վարդապետ Խաչատուր Առաքելյանին խնդրում է ստանձնել ապագա միաբանության առաջնորդի պաշտոնը: Խաչատուր վարդապետը մերժում է նրա ռաջարկը՝ այն համարելով անիրագործելի և իր ուժերից վեր: Մխիթար Սեբաստացին քաշվում է Կարմիր վանք, ուր ստանջնում է դպիրների կրթության գործը: 1699 թ Մխրթարը Կարմիր վանքի առաջնորդ Մարգար եպիսկոպոսից  ստանում է վարդապետի աստիճան: Շուտով Մխիթարն ընդունում է կաթոլիկ դավանանքը՝ այնուամենայնիվ պահպանելով իր ազգային առանձնահատկությունները: Իր կրթական և գիտական ծրագրերն իրականացնելու համար Մխիթարն հարկադրված մեկնում է Արևմտյան Եվրոպա: 1700 թ սեպտեմբերի 8-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին, Կ. Պոլսում Մխիթարը և իր շուրջ համախմբված երիտասարդները հիմնում են Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը: Շուտով իրավիճակը փոխվում է. Կ. Պոլսի հայ առաքելական և կաթոլիկ համայնքների միջև հարաբերությունները ծայրաստիճան լարվում են՝ հասնելով արյունալի բախումների, և Կ. Պոլսի ղեկավարությունը դիմում է ոստիկանության աջակցությանը Հռոմի կաթոլիկ եկեղեցու չորս հայ ազդեցիկ համակիրներին՝ Մխիթարին, Խաչատուր Առաքելյանին, Պետրոս Մսխեթցուն և Սարգիս Եվդոկացուն ձերբակալելու համար: Մխիթարը հարկադրված է լինում փախուստի դիմել: Նա նախ թաքնվում է Գալաթայի հիսուսային հայերի մոտ, ապա՝ Բերայի Կապուչին հայերի միաբանությունում: Օսմայնան հետապնդումներից խուսափելու համար  Մխիթարն ու մյուս միաբանները որոշում են տեղափոխվել վենետիկի իշխանության տակ գտնվող Մորեա թերակղզի: Այս առիթով ծնվեց «Որդեգիր Կուսի-Վարդապետ Ապաշխարութեան » նշանաբանը,  որի սկզբնատառերը հայտնվեցին Միաբանության զինանշանի վրա: Հիմնադրման ժամանակ միաբանությունում կար 12 վանական, որոնցին 4-ը՝ վարդապետ: Հետապնդումների հետևանքով Մխիթարը իր աշակերտներով գաղտնի մեկնում է Հունաստանի Մորեայի (Պելոպոնես) շրջանի Մեթոն բերդաքաղաք: 1705 թ. Միաբանությունում գումարվում է ժողով, որը մշակում է Միաբանության Կանոնադրության նախագիծը՝ հիմնված Բենեդիկտյան միաբանության հայերի կանոնադրության վրա և քաղված Սուրբ Անտոն Աբբայի վարքի կանոններից և այլ հոգևոր հայերի խրատներից, վկայագրերից և տեղական իշխանների հանձնարարականներից: Ժողովից հետո Մխիթարը, իր աշակերտներ հայր Եղիային և հայր Հովհաննեսին հանձնելով Հռոմի Պապ Կղեմես XI-ին ու Հավատքի տարածման կուսակալ կարդինալ Ֆաբրիոնին ուղղված նամակները և մշակված կանոնադրության նախագիծը, ուղարկում է նրանց Կղեմես XI-ի մոտ: 1705թ. Սեպտեմբերի սկզբներին նրանք հասնում են Հռոմ, ուր ընդունելություն են գտնում սկզբում Հավատքի տարածման կուսակալ կարդինալ Ջուզեպպե Սակրիպանտեի մոտ, ապա Պապի, որը կրոնական հավատասփյուռ ժողովին է ուղարկում Մխիթարի « Հայ կաթողիկե վանականների հիմնադրած Սուրբ Անտոն աբբայի Միաբանությունը» հաստատելու մասին խնդրագիրը: Սուրբ Անտոնի կանոնների ոչ լիարժեք լինելու պատճառով, կրոնական Հավատասփյուռ ժողովը Մխիթարին առաջարկում է ընտրել Ս. Բարսեղի, Ս. Օգոստինոսի կամ Ս. Բենեդիկտեսի կանոններից մեկը: Մխիթարը ընտրում է Ս. Բենեդիկտոսի կանոնները, 1711 թ. մայիսի 12-ին իր կանոնադրությունը ներկայացնում է Հռոմի Պապի հաստատմանը: Առաջ անցնելով նշենք, 1717 թ Կղեմես XI Պապը հաստատում է Միաբանության Կանոնադրությունը և Մխիթարին շնորհում աբբահոր տիտղոս: 1706 թ. Մխիթարը Մեթոնում Վենետիկյան կառավարության օգնությամբ սկսում է միաբանության եկեղեցու շինարարությունը: 1714թ դեկտեմբերի 3-ին թուրքերը պատերազմ են հայտարարում վենետիկցիներին: Մորեային սպառնացող պատերազմի վտանգը ստիպում է Մխիթարին միաբանների մեծ մասի հետ լքել Մեթոնը և տեղափոխվել Վենետիկ: Մխիթար վարդապետը իր և Միաբանության համար իբրև մշտական հանգրվան ընտրում է Վենետիկը, որտեղ արդեն կար հայկական փոքր գաղթօջախ՝ բաղկացած առավելապես վաճառականներից: Վենետիկի ընտրությունը պատահական չէր. Նախ Վենետիկում էր թաղված Մարկոս Ավետարանիչը, և դրանով իսկ Վենետիկը հակադրվում էր Պետրոա առաքյալի աթոռին: Բացի այդ՝ Վենետիկը անկախ հանրապետություն էր, և տվյալ ժամանակաշրջանում Եվրոպայի մշակութային և լուսավորչական կենտրոններից մեկն է հանդիսանում: Մխիթարը ընտրում է Վենետիկը՝ նախապատվությունը տալով գիտական ազատ գործունեությանը: Վենետիկում Մխիթարը ջերմ ընդունելություն է գտնում թե՛ իշխանությունների և թե՛ հայ համայնքի կոմից: Նոր իրավիճակի մասին նա տեղեկացնում է Հավատքի տարածման միաբանությանը: Կարդինալ Սակրիպանտեն պատասխանում է ոգևորիչ խոսքերով և 1716թ հունվարի14-ին Վենետիկի պատրիարքին  մի նամակ է ուղարկում, որում խնդրում է փախստականներին օգնություն և պաշտպանություն տալ: Բայց Մխիթարյան միաբաններն իրենց ծրագրերը իրականացնելու համար առանձին մենաստանի ու վանատան կարիք ունի:  Մորեայի իշխանները Մխիթարին տալիս են վկայագրեր, որոնք Մխիթարյան միաբանությանն օրինական իրավունք են տալիս Վենետիկում հաստատվելու: Միաբանության համար մշտական նստավայր փնտրելու գործում նա ստանում է նաև Վենետիկի սենատի աջակցությունը: Սակայն Մխիթարյանների համար ժամանակը խիստ աննպաստ էր.  Սենատը նոր օրենք էր ընդունել, որով արգելվում էր քաղաքում որևէ նոր կրոնական միաբանության հաստատումը: Այնուամենայնիվ, Մխիթարի խնդրանքը նկատի է առնվում Սենատի կողմից և քննվում է: Վենետիկում հոգևոր նոր միաբանությունների հաստատելն արգելելով՝ սենատը Աբբահորն  առաջարկում է քաղաքից դուրս միաբանության համար մի վայր ընտրել: Մխիթարն իր ուշադրությունն ուղղում է Սուրբ Ղազար կղզու վրա, որը պատկանում էր Մենդի Կանտի միաբանությանը: Նա այցելում է կղզի 1716թ ամռանը: Մխիթարի հակառակորդները՝ հայ առաքելական եկեղեցու Կ. Պոլսի պատրիարքների հոգևորականները, փորձում են ամբաստանել և արգելք հանդիսանալ նրա գործունեությանը, սակայն 1717թ օգոստոսի 26-ին Սենատը, այնուամենայնիվ, Մխիթարյաններին մշտական բնակության իրավունքով շնորհում է Ս. Ղազար կղզին, որտեղ Մխրթարը և իր միաբանները հաստատվում են սեպտեմբեիրի 8-ին՝ Միաբանության հիմնադրման տարեդարձի օրը: Կղզին գտնվում էր լքված վիճակում: Նա անձամբ է նախագծում շենքերի վերականգման և նոր շինությունների ծրագիրը և սկսում եկեղեցուց:  1718թ ապրիլի վերջին եղած շինությունների նորոգումը հնարավորություն տվեց վանական ողջ համայնքին հավաքվել կղզում մինչ նոր վանքի կառուցման ծրագիրն աստիճանաբար ձևավորվում էր՝ ըստ Մխիթարի ճարտարապետական նախագծի: Մինչ նրանք առաջ էին տանում աշխատանքները նոր վայրում, Մխիթարի հակառակորդները՝ մասնավորապես հայ կաթոլիկները, մեկ անգամ ևս ամբաստանում են նրա դեմ: Պապը Մխիթարին կանչում է Հռոմ հարցաքննության համար: Անձամբ պատասխանելով հրավերին՝ Մխիթարն իր տված պատասխաններով շահում է պապի ու կարդինալների վստահությունը և իրավունք ստանում շարունակելու իր գործունեությունը: Այնուհետև Մխիթարը վերադառնում է Սուրբ Ղազար և սեփական գծագրություններով կարողանում է կառուցել իր ծրագրած մենաստանը, եկեղեցին և օժանդակ շենքերը: Հակառակ կաթոլիկ եկեղեցու հավանությանը և հայ կաթոլիկ հակառակորդների կողմից Հռոմ հասած զրպարտություններին՝ Մխիթարն այդ պայմաններում իր հաստատակամության շնորհիվ կարողանում է պահպանել Մխիթարյանների միաբանության զուտ հայկական դիմագիծը: 1723թ եկեղեցու վերանորոգումն ավարտելով՝ Մխիթարը 1724թ սկսում է իրագործել նոր վանքի շինարարության իր նախագիծը՝ սկսելով հյուսիսային թևից, ճահիճները չորացնելով և ավարտում վանական համալիրի շինարարությունը 1740 թ՝ գրադարանով և սեղանատննով:  1749 թ ապրիլի 27-ին Մխիթարը մահանում  և թաղվում է Սուրբ Ղազար կղզու Ավագ խորանի առջև, իսկ նրա գերեզմանը դառնում է ուխտագնացության վայր: Այսպիսով, հիմնադրվում և լայն հոգևոր ու գիտական գործունեություն է սկսում ծավալել Վենետիկի Մխիթարյան միաբանությունը: Մխիթարյան միաբանությունը միշտ էլ վերապահումով է ընդունվել կաթոլիկների կողմից: Կաթոլիկները ի դեմս Հռոմի պապերի միշտ մեղադրել են նրանց ընդգծված  հայանպաստ և հայեցի գործունեության համար: Մխիթարը դեմ է եղել հայ կաթոլիկ համայնքի ձևավորմանը,- թեև նրա կազմավորումից հետո երբեմն աջակցել է նրան: Նա երբեք չի իրականացրել քարոզչական առաքելությունը, առավել ևս հովվապետություն, այլ միայն ծավալել է գիտական և կրթական  գործունեություն:  Նա շարունակել է պահպանել հայ առաքելական եկեղեցու ավանդությունները:  Մխիթար Սեբաստացին և <<Մխիթարյան>> միաբանությունը անգնահատելի դեր են խաղացել հայագիտության զարգացման մեջ:

Ա. Գալստյան՝ հեղինակ, պատմաբան, դասավանդող