• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մանկավարժական փորձառություն կազմակերպելու մասին

Հիմք ընդունելով «Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Համալսարան) և կրթահամալիրի միջև կնքված համագործակցության պայմանագիրը, Համալսարանի ռեկտորի 11.09.2013թ. թիվ 2-751 հրամանը` թույլատրել համալսարանի սկզբնական կրթության ֆակուլտետի «Մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթություն)» բաժնի 3-րդ կուրսի  12 ուսանողների մանկավարժական փորձառությունը կրթահամալիրում:

Այդ նպատակով.

  1. կրթահամալիրի կողմից փորձառության համակարգող նշանակել Նոր դպրոցի ղեկավար Կարինե Պետրոսյանին, խմբերի ղեկավարներ՝ Աշխեն Գրիգորյանին, Անահիտ Հարությունյանին, Հասմիկ Ղազարյանին և Անահիտ Գրիգորյանին. 
  2. ընդունել ի գիտություն, որ համալսարանի ռեկտորի թիվ 2-751 հրամանով Համալսարանի կողմից պրակտիկայի ղեկավար է նշանակվել Կարինե Աղաբաբյանը.
  3. փորձառության սկիզբը` 2013թ. սեպտեմբերի 17, ավարտը՝ հոկտեմբերի 12.
  4. Նոր դպրոցի  գրասենյակի ղեկավարին` սահմանված կարգով դպրոցի Sky Drive-ում ստեղծել և վարել ուսանողների հաշվառման էլեկտրոնային մատյանը, ուսանողների անհատական տվյալները (CV) 2 օրվա ընթացքում տեղադրել կայքում, հրամանին անհատապես ծանոթացնել հրամանում նշված անձանց.
  5. հանձնարարել Նաիրա Նիկողոսյանին ուսանողներին ծանոթացնել կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններին, կայքին, ուսումնական միջավայրին.
  6. փորձառությունը լուսաբանել mskh.am-ի «Փորձառություն» բաժնում.
  7. փորձառության ամփոփումը՝ հոկտեմբերի 11-ին  Նոր դպրոցում.
  8. հրամանի կատարման վերահսկումը հանձնում եմ Նաիրա Նիկողոսյանին:

   Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան