• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կոմիտասյան օրերին ընդառաջ

Կոմիտասի արվեստում ամենափոքր բաժինը կազմում են դաշնամուրային ստեղծագործությունները, որոնք ներկայացված են երեք շերտով՝ Մշո շորոր, Յոթ պար, Յոթ երգ: Դաշնամուրային ստեղծագործությունների հիմքում ընկած են  հայ ժողովրդական երգեր, պարեղանակներ:

Կոմիտասը խորապես ուսումնասիրել է պարարվեստը, գրել գիտական հոդվածներ, բացի այդ փայլուն պարում էր:

«Պարն ամենահիմնական նշանակությունն ունեցող երևույթ մըն է… Ամեն կյանքի մեջ պար կա … Արդեն ամբողջ տիեզերքի կյանքը պարը չէ՞: Պարը շատ կարևոր դեր ունի ապագա դպրոցական կյանքի գեղարվեստական շարժումի մեջ, վասնզի պետք է գիտենալ,  թե ամեն գեղարվեստ,- ինչպես երաժշտությունը, քանդակագործությունը, ճարտարապետությունը և այլն,- շարժում է»: 

ՙ«Վստահ, ազատ, միամիտ, քնքուշ, նուրբ, վեհ, եռանդուն, լուրջ, համեստ, վայելուչ: Հայ գեղջուկ պարը կիրք զարթնեցնող շարժումներ չունի և զգացմունքներն արտահայտում է ոչ թե մեղկ, մոլի, կատաղի, հրապուրիչ և այլ շարժումներով, այլ պարերգերի միջոցով...»:                                                                    

«Պարն արտահայտում է յուրաքանչյուր մի ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»: Կոմիտաս

Դաշնամուրային ստեղծագործություններ մշակելու շրջանում  Կոմիտասը իր տեսադաշտում ուներ դաշնակահարներ Շուշանիկ Բաբայանին, Խոսրով Փախչանյանին, նաև՝ ինքն իրեն:

Հայ կոմպոզիտորական երաժշտություն մեջ ժողովրդական պարեղանակների դաշնամուրային մշակումներ կատարելու առաջին փորձը արել է Ն. Տիգրանյանը: Կոմիտասը  պարերն ու պարեղանակները ներկայացրել է որպես ինքնուրույն գեղարվեստական արժեք: Դրանք դաշնակահարների նվագացանում մեծ տեղ են գրավում:

Պարերը ներկայացված են «Յոթ պար» շարքում: Դրանք են.

Մանուշակի  

Երանգի

Ունաբի

Մարալի  

Շուշիկի 

Հետ ու առաջ 

Կարնո շորոր 

Մյուս շարքը «Յոթ երգ»-ն է, որը ներառում է հայ ժողովրդական երգերի մշակումներ: Դրանք գրվել են  1911թ., Անգլիայի Ուայտ կղզում, ուր վարդապետը մեկնել էր հանգստանալու:

Կ. Պոլսում  ապրած տարիներին Կոմիտասը գրել է դաշնամուրային ստեղծագործությունների իր հաջորդ շարքը՝ «Մանկական նվագներ», որտեղ  ներկայացված է 12 փոքրիկ պիես` ժողովրդական երգերի թեմաներով:

ՀՊՄՀ, Գեղարվեստական կրթության ֆակուլտետ, Մշակութաբանություն բաժին

Խաչատրյան Փառանձեմ, Ժամհարյան Մարինե, Գրիգորյան Աննա