• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Տիգրան Հայրապետյան» գրադարան-ուսումնական կենտրոնի մասին

Կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարան-ուսումնական կենտրոնը կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի պահանջներին  համապատասխանեցնելու նպատակով.

  1. հաստատել «Տիգրան Հայրապետյան» գրադարան-ուսումնական կենտրոնի աշխատակազմը` Մարի Գաբանյան (ղեկավար), Նոննա Գրիգորյան (մասնագետ).
  2. մեդիագրադարանի ղեկավար նշանակել Զարուհի Առաքելյանին.
  3. կրթահամալիրի հանրակրթական դպրոցների կառուցվածքում նախատեսել ընթերցասրահները՝ ընթերցասրահ և առանձին կաբինետներ.
  4. մինչև օգոստոսի 30-ը հաստատման ներկայացնել ընթերցասրահին ներկայացվող պահանջները, աշխատակարգը, աշխատանքի կազմակերպման մեթոդական նկարագրությունը.
  5. դպրոցների ղեկավարներին և Մարի Գաբանյանին` օգոստոսի 20-30-ը ձևավորել դպրոցական ընթերցասրահները` իրենց տպագիր ֆոնդով, ուսումնական թվային միջոցներով.
  6. Մարի Գաբանյանին` սահմանված կարգով կատարել գրականության և ուսումնական միջոցների հաշվառում և վերաբաշխում. հաստատման  ներկայացնել հատուկ ֆոնդը, դուրսգրման ենթակա գրականության և միջոցների ցանկը.
  7. Մարի Գաբանյանին, Զարուհի Առաքելյանին` մշակել ընթերցավարների վերապատրաստման դասընթացի մոդուլ և կազմակերպել ընթերցավարության համար դիմող մասնագետների քառօրյա վերապատրաստում.
  8. հանրակրթական դպրոցների ղեկավարներին` մինչև օգոստոսի 30-ը տնօրենի հաստատմանը ներկայացնել դպրոցների ընթերցավարների թեկնածությունը։

Կրթահամալիրի տնօրեն՝    Ա. Բլեյան