• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարում կրթահամալիրի ավագ դպրոցների 10-12-րդ դասարանցիների ընդգրկելու մասին

Կրթահամալիրի ավագ դպրոցների ուսումնական պլաններով որոշված է ՆԶՊ և արտակարգ իրավիճակներ» առարկայի ուսուցման կազմակերպումը ռազմա-մարզական ճամբարներում կամ հավաքներում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարը հուլիսի 26-ից օգոստոսի   4-ը հրավիրել է կրթահամալիրի ավագ դպրոցների 10-12-րդ դասարանցիներին Արցախի Մարտունու շրջանի բարձր դասարանների սովորողների հետ համատեղ անվճար մասնակցելու Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մոտակայքում գտնվող «Ասպետ» ռազմամարզական ճամբարի աշխատանքներին: Ճամբարի համար ընտրված սովորողների ծնողները գրավոր տվել են իրենց համաձայնությունը:

Մասնակիցների ճամբարային գործունեությունը ապահովելու նպատակով.

  1. կրթահամալիրի ավագ դպրոցների ղեկավարների ներկայացմամբ հաստատել Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  2. ճամբարականներին անհատապես տրամադրել ճամբարի ռեժիմը (հավելված 2), ճամբարի մասնակցի համար անհրաժեշտ անհատական պիտույքների ցանկը (հավելված 3).
  3. ճամբարի հայաստանյան խմբի ղեկավար նշանակել Ավագ դպրոց-վարժարանի ղեկավար Գևորգ Հակոբյանին, օգնականներ՝ Վահրամ Թոքմաջյանին, Արման Երանոսյանին, Էմանուել Ագջոյանին: Գևորգ Հակոբյանին, Վահրամ Թոքմաջյանին, Արման Երանոսյանին և Էմանուել Ագջոյանին, իրենց համաձայնությամբ, հուլիսի 26-ից օգոստոսի 4-ը հետ կանչել արձակուրդից.
  4. ճամբարականների տեղափոխումը Երևանից Նոր Այգեստան կազմակերպել FORD 10 ՍՕ 908,  Մերսեդես 11 ՕՏ 613, FORD 796 ԼՏ 67 և Գազել 05 49 Տ մեքենաներով, վարորդներ՝ Արամ Հարությունյան (հեռ. 077 74 76 55),  Գարիկ Առաքելյանյան (հեռ. 094 60 42 04), Հենրիկ Թուրվանդյան (հեռ. 094 42 52 51) և Վահան Վարդանյան (հեռ. 094 16 51 41): Ճամբարականների վերադարձը Նոր Այգեստան-Քարավաճառ-Վարսդենիս-Երևան երթուղով կազմակերպում է ՀՀ պաշտպանության նախարարությունը օգոստոսի 4-ին.
  5. Ճամբարի մասնակից սովորողներին «Անհատի կրթական պատվեր» (ուսումնական վճարներ) ծրագրի «Այլ ուսումնական ծախսեր» ուղղության միջոցներից որպես մրցանակ, հատկացնել 8.000-ական դրամ (ընդամենը 448.000 դրամ):
  6. մասնակիցների մեկնումը` հուլիսի 26-ին, ժամը 7:00, Հարավարևմտյան զանգվածի Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից, վերադարձը՝ օգոստոսի 4-ին.
  7. Գրադարանի միջոցով ղեկավարի պատասխանատվությամբ մասնակիցներին տրամադրել.
    - պրոյեկտոր
    - ձայնագրիչ
    - ուսումնական ֆիլմեր
    - ուսումնական գրականություն` ճամբարական սովորողներին և զորամասին նվիրելու համար.
  8. հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն՝  Ա. Բլեյան

 

AttachmentSize
PDF icon havelvats.pdf113.4 KB
PDF icon havelvats_2.pdf107.23 KB
PDF icon havelvats_3.pdf93 KB