• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Հայ ժամանակակից կոմպոզիտորների գործիքային և նվագախմբային երաժշտության համերգ

Հունիսի 24-ին՝ ժամը՝ 19:00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա ՀՀ Կոմպոզիտորների և երաժշտագետների միության Գարնանային համերգաշարի եզրափակիչ համերգը՝ նվիրված հայ ժամանակակից կոմպոզիտորների գործիքային և նվագախմբային երաժշտությանը:
 
Ծրագրում
1-ին բաժին
 
Հովհաննես Մանուկյան, «Եկեք ինձ մոտ, և դուք կժառանգեք իմ արքայությունը երկնքում»
Կատարում են Արամայիս Մանվելյանը (շեփոր)
Հովհաննես Մանուկյանը (երգեհոն)
 
Յուրի Գևորգյան, Թիվ 2 Թավջութակի սոնատ 
Կատարում է Արամ Թալալյանը
 
Ռուբեն Ալթունյան, Թիվ 2 Լարային կվարտետ
Կատարում է «Երիտասարդ ձայներ» լարային քառյակը 
 
2-րդ բաժին
Արմեն Բոյամյան, «Կարոտ» լարային նվագախմբի համար
Էդուարդ Սադոյան, «Բիդստրուպի ծաղրանկարները» 
Էդուարդ Բեյլերյան, «Պիես կամերային նվագախմբի համար»
Արթուր ահարոնյան, «Գրազ» կամերային օպերա
 
Կատարում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կամերային նվագախումբը (դիրիժորներ՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյան և կոմպոզիտոր՝ Յուրի Գալստյան)

Մեներգիչներ՝ Գրետա Բաղյան (սոպրոնա), Սարգիս Մինասյան (տենոր), Գոռ Սալնազարյան (բարիտոն)

Համերգին մասնակցում են Երևանի մնջախաղի պետական թատրոնի դերասաններ Ինա Հախնազարյանը, Նաիրա Եդիգարյանը, Աղասի Եդիգարյանը

Թատրոնի գեղ.ղեկավար՝ Ժիրայր Դադասյան

 

Ներածական խոսք՝երաժշտագետ Մերի Առաքելյանի