• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Գաղափարների գործարան» նորարար ծրագիր

 

Սիրելի՛  բարեկամներ,

«Լույս» հիմնադրամը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը և ՅՈՒՆԻՍԵՖԸ մեկնարկ են տալիս նոր ծրագրի` «Գաղափարների գործարան»:

2013 թ. ապրիլի 20-28-ը «Թումո»-ում կայանալիք սեմինարներին հրավիրված է բելգիացի փորձագետ դ-ր Էտիեն Դելակրուան: 

Սեմինարները կկայանան`

•    շաբաթ կիրակի օրերին` ժամը  10:00 – 16:00

•    աշխատանքային օրերին`  15:30 – 18:30

Մասնակիցները պետք է հետևյալ տեխնիկական հիմքն ունենան` համակարգչային գիտելիք, էլեկտրոնիկա, միկրոինժեներիա, էլեկտրական ինժեներիա, ծրագրային մշակում, ծրագրավորում, օպերացիոն համակարգեր (Linux և այլն): Մասնակիցների տարիքը` 15-25: 

Մասնակցության համար խնդրում ենք ուղարկել Ձեր անուն-ազգանունը, բջջայինի համարը և էլեկտրոնային հասցեն [email protected] էլ. հասցեին:

Գրանցման վերջնաժամկետը` ապրիլի 17:

Մանրամասները` կից ֆայլերում: 

Հետաքրքիր սեմինարաշարի մաղթանքով`
«Լույս»-ի թիմ

 Idea.Factory_arm